Идет загрузка...
Сегодня:  Суббота, 20 Апреля, 2024 года

Статьи

Ի անվամբ երկնային ներտաձիգի մասին չինական պատումը

20:54, Пятница, 17 Мая, 2019 года
Ի անվամբ երկնային ներտաձիգի մասին չինական պատումը

Հոու Ին և Չան Էն սկսեցին ապրել մարդկանց հետ: Չան Էն չէր կարողանում ներել ամուսնուն, որ նրա մեղքով ինքը` երկնքի բնակիչը, սովորական կին է դարձել: Նրա սիրտը շատ փոքր էր, որպեսզի կարողանար իր մեջ տեղավորել մեծ վիշտը, ու նա անդադար նախատում էր Հոու Իին:

Շուտով Հոու Ին այլևս չի դիմանում կնոջ նախատինքներին ու, լքելով նրան, թափառաշրջիկ կյանք է վարում: Չինական առասպելաբանության հայտնի հետազոտող, պրոֆեսոր Յուան Քեն ասել է. «Այդ ժամանակ, հավանաբար, դեռ գինին չէին հայտնաբերել, այլապես նա իր կարոտն ամեն օր գինու մեջ կթաղեր»:

Մի անգամ Լո Հոու գետի ափին Ին հանդիպում է այդ գետի հավերժահարսին` գեղեցկուհի Ֆու ֆեյին: Երրորդ դարի չին բանաստեղծ Ցաո Չժին այսպես է նկարագրում նրա գեղեցկությունը. «Նա հեզաճկուն է` ինչպես թռչող կարապը կամ ամպերում ճախրող վիշապը: Եթե նրան հեռվից նայես` կտեսնես արևի շողարձակմանը նմանվող շողարձակում` այնպիսին, ինչպիսին լինում է առավոտյան մառախլապատ երկնքում հայտնվող արևի շողարձակումը: Եթե նրան մոտիկից ես նայում, նա նման է կանաչ ալիքի վրա տարածված սպիտակ լոտոսի»:

Ֆու ֆեյը եղել էր գետերի Հե բո ոգու կինը: Հե բոն ինչպես հարկն է չէր գնահատել իր հրաշագեղ կնոջն ու նրան շարունակ դավաճանել էր:

Գետերի ոգին ամեն տարի պահանջել էր, որ մարդիկ իրեն մի գեղեցիկ աղջիկ զոհաբերեն: Դժբախտներին մինչև գետի ափ հասնելը մերկացրել են, պառկեցրել նախշազարդ մահճակալին ու, երաժշտության հնչյունների ներքո, մահճակալի հետ գետն են նետել:

Պատմական ավանդապատում կա այն մասին, թե թագավոր Սիմեն Բաոն վճռականորեն արմատախիլ է արել այդ դաժան սովորույթը:

Զոհաբերման արարողության համար գյուղացիներից հատուկ հարկ են հավաքել, որի մի մասը ծախսվել է ըստ նպատակի, իսկ մնացած մասը յուրացրել են հին սովորությունը պահպանելու համար ջանասիրաբար պայքարող տեղի պաշտոնյաները:

Մի անգամ, երբ ամեն ինչ պատրաստ էր հերթական զոհաբերության համար, Սիմեն Բաոն հանկարծ հայտարարում է, թե Հե բոյի համար նախատեսած աղջիկը պատշաճ գեղեցկության չէ և հարկ է մեկ ուրիշին ընտրել ու Հե բոյից ներողություն խնդրել հապաղելու համար: Ներողություն խնդրելով գեղեցկասեր ոգուց` թագավորն անհրաժեշտ է համարում այս անգամ նրան զոհաբերել տեղի պաշտոնյաներին:

Սարսափահար պաշտոնյաներն ընկնում են թագավորը ոտները, ճակատները խփում են գետնին, արունլվիկ են լիում ու խնդրում են իրենց խնայել: Սիմեն Բաոն նրանց արձակում է, ու այդ օրից գետերի ոգուն կատարվող զոհաբերությունը դադարեցվում է:

Գեղեցկուհի Ֆու ֆեյն ու Հոու Ին սիրում են իրար: Նրանք սկսում են գետի ափին հանդիպել: Բայց կնոջը երկար ժամանակ ուշադրության չարժանացրած Հե բոն հանկարծ սկսում է ուժգին խանդել ու իրեն ենթակա խեցգետիններին, կրիաներին սիպեներին (կարակատիցա) ուղարկում է սիրահարներին լրտեսելու:

Հե բոն գիտեր, որ Հոու Ին անպարտելի հերոս է ու վախենում էր նրա հետ բացահայտ կռվի մեջ մտնել ու հաճախ, վերածվելով սպիտակ վիշապի, հեռվից հետևում էր կնոջն ու նրա սիրեկանին:

Մի անգամ Հոու Ին նկատում է իրենց թաքուն հետևող Հե բոյին ու դիպուկ նետարձակումով խոցում է նրա ձախ աչքը:

Հե բոն գնում է աստվածներին գանգատվելու, բայց աստվածները նրան վռնդում են` ասելով, թե նա ինքն է իր վրա պատիժ բերել` կնոջ հետ վատ վարվելով:

Հե բոն դառն արցունք է հեղում, և փափկասիրտ Ֆու ֆեյը խղճահարվում է ամուսնուն, գիտակցում է իր մեղքը և որոշում է վերադառնալ նրա մոտ, որպեսզի նրան մխիթարի ու աջակցի:

Հոու Ին ու Ֆու ֆեյը տխրությամբ բաժանվում են, բաժանվում են ընդմիշտ:

Հոու Ին մեկնում է տուն, որտեղ նրան սպասում էր Չան Էն: Լսելով կնոջ հանդիմանությունը երկարատև բացակայության համար` Հոու Ին ստիպված է լինում խոստովանել, որ կնոջ զայրույթն անհիմն չէ ու որոշում է այսուհետ Չան Էին հավատարիմ ամուսին լինել ու անել հնարավորը, որպեսզի միասին նորից անմահություն ձեռք բերեն ու երկինք վերադառնան:

Հոու Ին գիտեր, որ երկրի վրա անմահացնող խմիչք կա, որի պահապանն անմատչելի լեռնագագաթին ապրող աստվածուհի Սի վանմուին է:

(շարունակելի)

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3590 | 0 | 0
Facebook