Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

«…ռուսական իշխանությունն իր ներկա տեսքով ռուս տղամարդու դեգրադացիայի արգասիքն է»

21:26, Среда, 08 Мая, 2019 года
«…ռուսական իշխանությունն իր ներկա տեսքով ռուս տղամարդու դեգրադացիայի արգասիքն է»

Եվ այսպես, Մեծ հայրենականում իր ծաղիկներից զրկված ազգն իր կանանց (որոնք մինչ այդ էլ իրենց ուսերին էին կրում պատերազմի ամբողջ բեռը) հնարավորություն ընձեռեց պատերազմի մնացորդ տղամարդկանցից (հաշմանդամներից, թիկունքային առնետներից, սմերշականներից, տասներեքամյա անչափահասներից, սմքած ծերունիներից և այլն) տղամարդ ընտրել: Զորացրված առողջ տղամարդն այպիսի հազվագյուտ բան էր, որ նրա իսկական որս էր տեղի ունենում: Եվ կանայք պատրաստ էին ամեն ինչի, պատրաստ էին «սիրելի» տղամարդու պորտաբուծությանն ու հարբեցողությանը, պատրաստ էին հանդուրժելու նրա եսասիրությունը, ընտանիք չստեղծելու, երեխաներով չզբաղվելու, փող չաշխատելու նրա քմահաճույքին, պատրաստ էին ներել նրա անհամար դավաճանությունները, պատրաստ էին դիմանալ ծեծին ու արժանապատվության նսեմացմանը: Տղամարդը վերածվել էր թեթևամիտ, անպատասխանատու թեթևսոլիկի, ծույլ ու անբան, հավերժ հարբած անասունի: Իսկ կինը դարձել էր բանող եզ, որի ուսերին էր ամենը՝ ընտանիքը, կոլտնտեսությունը կամ գործարանը, երեխաները, տնային տնտեսությունը: Դե իսկ գիշերն էլ պիտի պատրաստակամորեն ամուսնու որկորի համար անհրաժեշտ օղի կամ էժան օծանելիք ապահովեր, այլապես նա հերթի կանգնած մեկ ուրիշ կնոջ մոտ կգնար: Աղջիները, օրինակ վերցնելով իրենց դժբախտ մայրերից, համարում էին, որ այդպես էլ պետք է: Համբերությամբ դիմանում էին այդ բոլոր նսեմացումներին ու նույնիսկ կանոնավոր ծեծին: Բազմոցին պառկած հարբած «գանձը» որպես նորմա էր ընկալվում (դե կյանքում մարդու բախտը չի բերել՝ ղեկավարությունը նրան չի սիրում): Ժամանակի ընթացքում ռուս տղամարդիկ կորցրեցին այն գլխավորը, որը բնորոշում է տղամարդուն՝ տղամարդկությունը, մեծահոգությունը, պատիվն ու արժանապատվությունը: Դառնալով պատվի զգացումից զուրկ արարածներ՝ նրանք հեշտությամբ ստում են ուրիշներին, խաբում: Կորցնելով առնականությունը՝ նրանք վախենում են բացահայտորեն կռվել թշնամու դեմ՝ նախընտրելով տակևանց գործել: Կորցնելով արժանապատվությունը՝ նրանք աշխատավորից վերածվում են գռփողի, կորզողի, որոնք թռցնում են այն ամենը, ինչը լավ պահպանված չէ: Իսկ կորցնելով ազնվությունը՝ նրանք դադարում են հարգել իրենց հակառակորդներին ու դրանով իսկ այլևս չեն կարող նրանից փոխադարձ հարգանք ակնկալել:

Հենց որ ռուս կանաց համար ընտրելու հնարավորություն ի հայտ եկավ, նրանք զարմանքով բացահայտեցին, որ կարելի է նաև այլ կերպ ապրել: Արտասահմանցիների կամ պարզապես այլազգի տղամարդկանց հետ ամուսնությունների հսկայածավալ աճը ժամանակի բնորոշ նշաններից մեկն է: Ռուս տղամարդը ոչ մեկի հետ համեմատությանը չի դիմանում: Նա չի կարող համեմատվել ո՛չ չեչենի, ո՛չ չինացու, ո՛չ ամերիկացու, ո՛չ հրեայի, ո՛չ հայի հետ: Աշխարհ շրջելով և ուրիշ ժողովուրդների ճանաչելով՝ ես կարող եմ վստահաբար ասել. ոչ մի տեղ, ոչ մի երկրում կնոջ նկատմամբ այնպիսի անասնական վերաբերմունք չկա, ինչպես Ռուսաստանում: Ամենուրեք՝ Արևելքում, Արևմուտքում, իսլամական աշխարհում կնոջը խնայում են, պաշտպանում, նրան հարգում են, օգնում, նրան սիրում են: Բնության մեջ ամեն ինչ փոխկապակցված է. իրեն ազատելով կնոջ համար պայքարելու, մրցակցությանը մասնակցելու անհրաժեշտությունից, ռուս տղամարդը դեգրադացիայի է ենթարկվել և վերածվել է քաղաքակրթության ինքնասիրահարված, նեղացկոտ, վախկոտ տականքի, խղճուկ թափթփուկի: Եվ հիմա ես կարող եմ հաստատ, սեփական դիտարկումներիս հիման վրա ասել՝ ռուս տղամարդը տղամարդու ամենաարգահատելի, ամենազզվելի ու ամենաանպիտան տեսակն է աշխարհում: Եվ այսպես, ես կարող եմ ասել, որ ռուսական իշխանությունն իր ներկա տեսքով ռուս տղամարդու դեգրադացիայի արգասիքն է: Ռուսական իշխանությունը կեղծ է ու նողկալի՝ որովհետև կեղծ ու նողկալի են այն տղամարդիկ, որոնք այն մարմնացնում են: Ռուսական իշխանությունը պատվազուրկ է ու անազնիվ, որովհետև նենգ ու պատվազուրկ են այն տղամարդիկ, որոնք ձևավորում են այդ կառավարությունը: Ռուսական իշխանությունը բութ է ու զզվելի, որովհետև բութ ու զզվելի են այն տղամարդիկ, որոնք ընտրում են այդ իշխանությունը…

Ռուս անուշիկ կանայք, մի՛ տրվեք տականքներին: Նրանց ուղիղ ասեք, որ իրենք գարշելի են, եթե նույնիսկ ռուս տղամարդ են: Սիրեք միայն ազնիվներին, բարիներին, աշխատասերներին, հոգատարներին ու առնականներին, եթե նրանք նույնիսկ չինացի կամ զուլուս են:

Ալֆրեդ Կոխ (ծնվել է 1961-ին), ազգությամբ գերմանացի ռուս պետական գործիչ, Ելցինի նախագահության տարիներին եղել է փոխվարչապետ

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3367 | 0 | 0
Facebook