Կեցցե ազատ մամուլը և ազատ լրագրողը
Մայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օրն է։ Մամուլի ազատության համաշխարհային օրը հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ 1993 թվականի դեկտեմբերի 20-ի հատուկ որոշմամբ։ Ամսաթիվն ընտրվել է ի պատիվ աֆրիկյան մամուլի անկախության եւ այլընտրանքայնության ապահովմանը նպաստելու մասին Վինդհուկյան հռչակագրի, որն ընդունվել է 1991թ․ մայիսի 3-ին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ ՄԱԿ-ի կողմից Վինդհուկում կազմակերպված սեմինարի ժամանակ։ Անկախ մամուլը ժողովրդավար երկրի եթե ոչ հիմքերից մեկն է, ապա անհրաժեշտ բաղադրիչն է։ «Մամուլի ազատությունը այն կարեւորագույն արժեքներից է, որ այսօր ունենք Հայաստանում: Եւ այդ արժեքը մենք պետք է պահպանենք եւ զարգացնենք: Կեցցե՛ ազատ մամուլը, կեցցե՛ ազատ լրագրողը»: «Մամուլի ազատությունը ժողովրդավարության հիմնաքարն է, որի իրագործմանը մենք ականատես եղանք, հատկապես, 2018 թ․ ապրիլ-մայիս ամիսներին։ Մամուլի ազատության մայիսյան խորհուրդը հաղթական էր հայ լրագրողների համար, որոնց անաչառ և օպերատիվ լուսաբանումը մայիսյան, ոչ բռնի, թավշյա հեղափոխություն պարգևեց քաղաքացիական հասարակություն ձևավորած Հայաստանի քաղաքացիներին։ Պատահական չէր, որ Հայաստանի վարչապետ ընտրվեց լրագրող Նիկոլ Փաշինյանը», - ասում է Մուշեղ Հովսեփյանը։ «Շնորհավորում եմ գործընկերներիս և ոչ միայն, քանի որ մամուլի ազատությունը կարևորագույն արժեք է ոչ միայն լրագրողների, այլև ցանկացած հասարակության համար։ Այն ժողովրդավարության, ազատ խոսքի բարձր ցուցիչ է։ Կարծում եմ՝ հիմնարար այս արժեքի պահպանման համար յուրաքանչյուրս կարևոր անելիք ունենք; Մենք ոչ միայն տոնից տոն պիտի խոսենք այդ մասին, այլև գնահատենք մամուլի բացառիկ դերը և պաշտպանենք մամուլը ցանկացած ոտնձգությունից։ Ազատ մամուլը բարձրագույն արժեք է» ։ «Այս օրը շատ կարևոր է ոչ միայն և ոչ այնքան լրագրության կամ մեդիադաշտում աշխատող մարդկանց համար, այլ նաև նրանց, ովքեր և՛ ուղղակի, և՛ անուղղակի ներդրում են ունենում մամուլի ազատության ապահովման ու պաշտպանության գործում։ Մի բան է, երբ դու աշխատում ես ոլորտում, կրում այդ ազատության պտուղները, մեկ այլ բան, երբ հասկանում ես, թե այդ ազատությունը, գործընկերներիդ անկաշկանդ, բայց և պատասխանատու գործունեությունը ինչքան կարևոր է քո երկրի ամենատարբեր ոլորտների զարգացման գործում ու ամենակարևորը՝ քո ամենօրյա աշխատանքով ներդրում ունես այդ արժեքները պահպանելու, զարգացնելու գործում» ։ |