Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

ԵՐԲ ԱԴԱՄԱՆԴՆ ԻՐ ՓԱՅԼՈՎ ՀԻԱՑՆՈՒՄ Է ԲՈԼՈՐԻՆ

22:06, Четверг, 25 Апреля, 2019 года
ԵՐԲ ԱԴԱՄԱՆԴՆ ԻՐ ՓԱՅԼՈՎ ՀԻԱՑՆՈՒՄ Է ԲՈԼՈՐԻՆ
    
Ասում են՝ իսկական մարգարիտը ջրի հատակին է լինում, փրփուրն է դուրս գալիս ջրի ափ:
Ասում են՝ իսկական ոսկին ծանրակշիռ է:
Ասում են՝ իսկական ադամանդի փայլը շլացուցիչ է, և անգամ ցեխերի մեջ, այն կարող է հիացնել իր փայլով:
Ասում են՝ ծառը որքան բերքատւ՝ այնքան խոնարհ ճյուղերով:
Ասում են՝ մարդը որքան խելացի՝ այնքան համեստ, պարզ ու հասարակ:
Ասում են… Եվ այդ խոսքերի մեջ ճշմարտության ոչ թե հատիկ, այլ խորը իմաստ կա…
Եվ այդ ճշմարտությունն այսօր ուզում եմ առավել իմաստալի ու զգալի դարձնել մի անձնավորության միջոցով:
Անմահ հերոսի եղբայր… ՏԻԳՐԱՆ ԱԲԳԱՐՅԱՆ-ի անվան մարտական ակումբի նախագահ… Զորամասերին անվադողեր հասցնող…
Թվում է թվարկածս այս շռայլ արտահայտությունները տարբեր մարդկանց մասին է: Այո՛, միայն թվում է, քանզի իրականում այս բոլորն ամբողջանում են մի հոգու մեջ՝ ժորա Աբգարյան վառ անհատականության մեջ:
Բոլորս գիտենք Ժորա Աբգարյան մարդ-տեսակին, բայց յուրաքանչյուրս գիտենք յուրովի, մեր ուզածով կամ ուրիշի կողմից մեզ ներկայացրած տարբերակով:
Իսկ իրականոմ ո՞վ է նա: Համեստ և հարուստ հոգով մի երիտասարդ, ով խոսելուց առավել շատ սիրում է գործ անել և իր խոսքը փաստել գործով:
Ասածիս վառ ապացույցն է հերթական անգամ անվադողերի հավաքելն ու ուղարկելն Արցախ, սահման՝ դիրքերն ամրացնելու համար: Այս անգամ նա սահման ուղարկեց անվադողերով բեռնված, ոչ ավել, ոչ պակաս, քան 5 կամազ:
5 կամազ ասելն է հեշտ, բայց դրանք կուտակվել են հատ առ հատ, դիմելով և խնդրելով տարբեր մարդկանց՝ մեր աննկուն Ժորայի երկաթե նյարդերի շնորհիվ: Այո՛, երկաթե, քանզի այսքան մեծ քանակությամբ անվադողեր հավաքելու, չկոտրվելու, չընկճվելու, տարաբնույթ ակնարկներին դիմանալու համար առնվազն երկաթե նյարդեր է պետք ունենալ:
Եվ տեղին կլինի ասել, որ մեր հերոսի եղբայրը հենց ինքը հերոս է: Քանզի նրա արածը ոչ այլ ինչ է, քան հերոսական արարք, հերոսական քայլ:
Մարտական ակումբի և նրա նախագահ Ժորա Աբգարյանի կողմից խորին հարգանքներ, երախտագիտություն և շնորհակալություններ անվադողերը բեռնող կամավորականների ամբողջ օգնական թիմին, որ կանգնեցին ակումբի կողքին և իրենց լուման ունեցան այս ազգանվեր գործում:
Երբ զրուցում եմ նրա հետ որպես հերոսի եղբոր՝ նրա ցաված հոգու թախիծից, բայց և նման հերոս եղբայր ունենալու ծով հպարտությունից զգում եմ, որ նա ամեն բան անում է վերջինիս հավերժ ապրեցնելու համար: Երբ զրուցում եմ որպես անվադողեր սահման ուղարկող անհատի՝ նրա աչքերի խորքում կարդում եմ նրա հայրենասիրական անծայր ոգին, որ հանուն հայրենիքի պատրաստ է ամեն ինչի: Երբ զրուցում եմ որպես մարտական ակումբի նախագահի՝ ականատեսն եմ դառնւմ նրա մարտական եռուն և ավյունով լի ձիրքին, որ հանուն հայ ազգի և ինքն էլ որպես այդ նույն ազգի ծոցից սերված ու նրա գրկում մեծացած երիտասարդ՝ անում է հնարավորն ու անհնարինը, որ հայի ոգին լինի խրոխտ և անպարտելի:
Շատ հաճախ է պատահում, երբ ադամանդը դարակում դրած, որոշ ժամանակ մնում է աննկատ, բայց երբ պատահական բացվում է այդ դարակը՝ նրա շլացուցիչ փայլը ողողում է ողջ սենյակը: Կամ ինչ-ինչ պատճառներով նույն ադամանդը հայտնվում է դրսում՝ հողերի մեջ և անցորդների կողմից, հողոտ լինելու պատճռով, մնում է աննկատ ու նույն անցորդների ոտքերի հետ շպրտվում է դես ու դեն, սակայն հանկարծ բոսոր արևի ճաճանչներն ընկնում են նրա վրա և վերջինիս փայլը հավաքում է իր մոտ բոլոր անցորդներին, ովքեր սկսում են հիանալ նրանով և հիացական խոսքեր ասել, թեպետ իր չափերով գուցե փոքր, բայց հզոր և աչք շոյող ադամանդի մասին:
Մեր ադամանդը ոչ այլ ոք է, քան նույն ինքը՝ վերը նշածս անմահ հերոս, քաջ տանկիստ Տիգրան Աբգարյանի եղբայր, ՏԻԳՐԱՆ ԱԲԳԱՐՅԱՆ-ի անվան մարտական ակումբի նախագահ և զորամասերին անվադողեր հասցնող Ժորա Աբգարյանը:
Չանտեսենք այս իսկական ադամանդին, չշփոթենք արժեք չներկայացնող այլ քարերի հետ, ճիշտ հասկանանք ու գնահատենք նրա կշիռը, քաշն ու արժեքը: Չխառնենք այն փրփուրի հետ, որ մարգարիտի տեղ դուրս է գալիս ջրի ափ: Չխաբվենք այն նսեմներին, որ ցուցամոլ ծառերի նման վեր են խոյանում դեպի երկինք, բայց զուրկ են բերկատվությունից և պիտանելիությունից:
Պահենք աչքի լույսի նման, քնքշանքով վերաբերվենք ու լավ ճանաչենք մեր համեստ, բայց շլացուցիչ փայլով իսկական ադամանդին:

    
25.04.2019

    
Հոգեբան, ՏԻԳՐԱՆ ԱԲԳԱՐՅԱՆ-ի անվան մարտական ակումբի իրադարձությունների մեկնաբան՝ ՄաՏիՆա Մարինե Մանուկյան
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4532 | 0 | 0
Facebook