Идет загрузка...
Сегодня:  Четверг, 25 Апреля, 2024 года

Статьи

Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

info media
Автор:
info media
14:31, Четверг, 25 Апреля, 2019 года
Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին
    
    


    
    
    
     Դիմում եմ Նիկոլ Փաշինյանին խնդրում եմ արձագանքեք Գևորգ Հովհաննիսյանի հրավերին, խնդրում եմ մի ստիպեք նրան իր կամքին հակառակ գնալ ծայրահեղ քայլերի:


    

Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ խոսել մի հայի մասին, ով տարբեր միջոցներով փորձեց իր ձայնը լսելի դարձնել Նիկոլ Փաշինյանին սակայն ապարդյուն, և ում սկզբունքներից վեր է մամուլի միջոցով բարձրաձայնել իր խնդիրների մասին: Դրա համար ինձ վրա եմ վերցնում այդ պարտավորությունը: Մեր օրերում շատ դժվար է գտնել նման հայրենասեր, ազնիվ, մաքուր և նպատասլաց մարդու, ով բազմիցս իր անձը և երջանկությունը զոհել է հանուն իր հարազատների և բարձր է դասում իր սկզբունքներն ու արժանապատվությունը: Մեծի հետ մեծ է, փոքրի հետ՝ մանուկ: Խոսքս Գևորգ Հովհաննիսյանի մասին է ում նպատակներն ազնիվ են եղել միշտ: Եւ հիմա էլ նա վերադարձել է հայրենիք գործունեություն ծավալելու ոչ միայն իր եկամտի, այլ ազգանվեր գործ կատարելու համար: Հավատացել է, որ երկրում իրոք օրենք է տիրում: Նա համարում է Նիկոլ Փաշինյանին իր պես նպատակասլաց, ազնիվ և հայրենասեր: Նա իր երեք տատիկից և երկու պապիկից ժառանգել է յուրաքանչյուրից մի կարևոր հատկանիշ և իրենց հավաքական կերպարն է հանդիսանում՝ խիղճ, խելք, էներգիա, օրենքի պաշտպանություն և միամտություն: Գևորգն իր միակ ճակատագրական բացթողումը համարում է վատ սովորելը, որի հետևանքը եղել է շտապողականությունը: Շատերը իր պերֆեկցիոնիզմը համարում են երազկոտություն ՝ չհավատալով, որ նա ամեն գնով կհասնի իր նպատակին և դա նրան շատ է վշտեցնում: Նրա ցանկությունն է խոսել Նիկոլ Փաշինյանի հետ կարևոր խոստովանություն անելու: Կրկին անգամ խնդրում եմ պարո՛ն Փաշինյան, արձագանքե՛ք: Նա ուզում է միայն Ձեզ հետ հանդիպել, այլապես տուն չի գա: Նա մեջբերում է Ձեր այն խոսքերը, որ ոչ մի մայր արցունք չի թափելու, իսկ այժմ իր մայրը արցունք է թափում:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1616 | 0 | 0
Facebook