Идет загрузка...
Сегодня:  Пятница, 19 Апреля, 2024 года

Статьи

Ամե՜ն ինչ

11:09, Среда, 17 Апреля, 2019 года
Ամե՜ն ինչ
    
    
    

Եկար վարար անձրևի պե՜ս

Ու ամե՜ն ինչ խառնեցիր,

«Ամեն ինչ» -ը ծա՜ռ ու թուփ չէր՝

Սի՜րտս էր, հոգի՜ս,

Իմացի՛ր:


    

Եկար վայրի արևի պե՜ս

Ու ամե՜ն ինչ այրեցիր,

«Ամեն ինչ» -ը բա՜կ ու տուն չէր՝

Շուրթե՜րս էին

Իմացի՛ր:


    

Եկա՜ր, ասե՜ս մի սուրբ պատկեր՝

Հոգո՜վ, սրտո՜վ, պայծա՜ռ, ջի՜նջ,

Երբ մերկացար ձեռքերիս մեջ

Ես մոռացա՜

Ամե՜ն ինչ:


    

Եկար Տիրոջ զավակի պե՜ս,

Սե՜ր քամեցիր իմ սրտից,

… Ու հեռացա՜ր վայրկյանի պես,

Բա՜յց… մնացի՜ր

«Ամե՜ն ինչ»:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3746 | 0 | 0
Facebook