Идет загрузка...
Сегодня:  Вторник, 16 Апреля, 2024 года

Статьи

Բժժանքով գիր է տաղտուկն օրերիս

22:57, Понедельник, 15 Апреля, 2019 года
Բժժանքով գիր է տաղտուկն օրերիս
     Բժժանքով գիր է տաղտուկն օրերիս,
     Ես այս աշխարհում անպատիվ հյուր եմ,
     Չափ ու ձև չանե՞մ հետքը կորերիս
     Ու դիմելու պես անհայտին հղեմ։
     Չասե՞մ ինձանից առաջ եմ ընկել,
     Քանի վարանում, անցնում եմ արագ,
     Նեղության մեջ է մարդը անընկեր,
     Թե քեզ տաշում են՝ շատերն են ուրագ։
     Քանդահար ինչ կա արդեն եղել է,
     Ինձ մեռած գենով էլ ոնց վերծանեն,
     Մտքի նման է, եթե շեղել է,
     Ալիքանման դեռ կծածանեն։
     Մեծանձնությունը մարմնի արատ է,
     Հնակարկատի շնորհքն է նսեմ,
     Նմանի վարձը քանի՞ արծաթ է,
     Նոր ասուխոս է, թե պիտի լսեմ։
     Եկողին Տերն է բերում այս աշխարհ,
     Մեռնողի հետ էլ իր մահն է նշում,
     Տես մատաղացու դեռ քանի արխար
     Իրենց հերթին են հոգնած սպասում։
     Ես իմ սերտածը ասմունքի նման,
     Աղոթքի նման Աստծուն եմ հղում,
     Տեր, ի՞նչ բանի են այսքան անխոսուն,
     Բան չէիր ասել վերջին սաղմոսում։
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3112 | 0 | 0
Facebook