Դպրոցից տուն դարձած Աբրահամը մորն հարցնում է.
-Մայրի՛կ, դպրոցում մեզ հարցրեցին, թե ինչ ազգության ենք պատկանում: Ասա՛ ինձ, ես հրեա՞ եմ, թե ռուս:
Մայրը հարցին հարցով է պատասխանում.
-Իսկ դու ի՞նչ պատասխան տվեցիր:
-Ասացի, թե ռուս եմ:
-Դե որ այդպես է, Աբրահամիկ, սրանից հետո քո սիրած տորթերի ու թխվածքաբլիթների երեսը չես տեսնի, ռուսների նման բուտերբրոդներ կուտես:
Աբրահամը մոտենում է հորը:
-Հայրի՛կ, ես ռո՞ւս եմ, թե հրեա:
Հայրը հարցնում է.
-Իսկ դու քեզ ռո՞ւս ես համարում, թե հրեա:
_Կարծում եմ՝ ռուս եմ:
-Ուրեմն այդ կարծիքի՞ն ես: Դե՛ լավ, բայց նկատի առ, որ այսուհետև գրպանումդ փող չես ունենա՝ ինչպես ռուսները: Բակի տաղավարում նրանց նման կնստես ու կսկսես աջ ու ձախ թքոտել:
Տխրամած Աբրահամը մոտենում է տատին:
-Աբրահամի՛կս, ինչո՞ւ ես այդպես շփոթված:
-Տատի՛կ, դպրոցում երբ հարցրեցին՝ հրեա՞ եմ ես, թե ռուս, պատասխանեցի, թե ռուս եմ:
-Ռո՜ւս ես: Դե որ այդպես է, ծննդյանդ օրը հեծանիվ չես ունենա, ու նաև հույս չունենաս, թե ուրիշ թանկարժեք նվերներ կստանաս:
Նեղսրտած ու հուսահատված Աբրահամը մտնում է իր սենյակ ու չարությամբ մռթմռթում.
-Ընդամենը կես ժամ է, ինչ ռուս եմ, ու ո՜նց եմ ձեզ՝ հրեաներիդ, ատում:
*****
Աբրահամը դիմում է Մոշեին.
-Իմ տանը խուզարկություն է լինելու: Խնդրում եմ՝ փողերս սեյֆումդ պահիր:
-Տիկի՛նս, երեխանե՛ր, այստե՛ղ եկեք: Տեսնո՞ւմ եք, հարևանը եկավ, ինձ փող հանձնեց, ես այն հաշվեցի ու դրեցի սեյֆը:
-Այո՛, այո՛, տեսա՛նք, - պատասխանում են կինն ու երեխաները:
Մեկ շաբաթ անց Աբրահամը նորից գալիս է հարևանի տուն:
-Աբրահա՛մ, շնորհակա՛լ եմ, խուզարկությունն ավարտվեց, ոչինչ չգտան, հիմա, խնդրում եմ, փողս վերադարձրու:
Մոշեն նորից կանչում է կնոջն ու երեխաներին.
-Մեկ շաբաթ առաջ մեր հարևանն ինձ փող պահ տվե՞ց:
-Ո՛չ, միաձայն պատասխանում են կինն ու երեխաները:
-Ես այդ փողը վերցրեցի ու սեյֆը դրեցի՞:
-Ո՛չ, ո՛չ, պատասխանում են կինն ու երեխաները:
Մոշեն բացում է սեյֆը և ամբողջ գումարը վերադարձնում է Աբրահամին: Աբրահամը զարմացած հարցնում է.
-Բայց ինչի՞ համար էր այս ներկայացումը:
-Որպեսզի տեսնես, - պատասխանում է Մոշեն, - թե ինչպիսի սրիկաների հետ եմ ապրում: