Идет загрузка...
Сегодня:  Четверг, 24 Октября, 2019 года

Статьи

Ռեժիսոր, դերասան, դերի մեծ վարպետ

17:57, Суббота, 13 Апреля, 2019 года
Ռեժիսոր, դերասան, դերի մեծ վարպետ

Ո՞վ է դերասանը: Դերասանը նա է, ով ցանկացած իրավիճակում հանդիսատեսին և հեռուստադիտողին պահում է հաճելի լարվածության մեջ, հետաքրքրաշարժ հայացքը՝ դեմքին և սրտի անհուն թրթիռը՝ յուրաքանչյուրի կրծքի տակ, որ մտածի՝ «Հետո՞ ինչ է լինելու… Հետո՞… Հետո՞…»:

Իսկ Ռեժիսո՞րը… Նա պիտի կարողանա ճիշտ ղեկավարել, կառավարել յուրաքանչյուր դեր և կերպար, որից հետո՛ դերասանը պիտի կարողանա կերտել այդ կերպարը, այն լինի դրական, թե բացասական:

Դերասանի՝ լավ դերասանի համար լավ դեր կամ վատ դեր հասկացություններ չպետք է լինեն: Նա պիտի կարողանա իրեն դրսևորել, սիրվել, դիտորդին իրեն գամել, այսպես ասած, և՛ «լավ դեր» -ում, և՛ «վատ դեր» -ում:

Շատ երկար կարելի է խոսել լավ ռեժիսոր և լավ դերասան հասկացությունների մասին: Սակայն շատ երկար խոսելու փոխարեն ես այդ կերպարը կընդհանրացնեմ և հավաքական կդարձնեմ մի անվան մեջ՝ ՏԻԳՐԱՆ ԶՈՒՌՆԱՋՅԱՆ:


    

Տիգրանը 1997-2007 թթ-ին սովորել և ավարտել է Գյումրու Մովսես Խորենացու անվան թիվ 37 միջնակարգ Դպրոցը:

-Դպրոցական տարիներին մանկական աշխույժ, ժիր իմ ոջով աչքի էի ընկել և երբ միջոցառում էր լինում՝ ուսուցիչնեերի հույսը, այսպես ասած, ես էի: Օրինակ հիշում եմ՝ «Անուշ» պիեսի մեջ ութերոդ դասարանում մարմնավորեցի Մոսիի կերպարը:

Բացի դերերից եղել եմ հաղորդավար, ասմունքող և տարբեր միջոառումների ակտիվ մասնակից:


    

2007-2011 թթ-ին սովորել է Երևանի «Թատրոնի և կինոյի» պետական ինստիտուտի դերասանական բաժինը և ավարտել բակալավրի աստիճանով:

-Ուսանողական տարիներն ամենահիշարժանն են իմ կյանքում, քանզի և՛ անհոգ էին համարվում, և՛ սկիզբն էր իմ դերասանական կարիերայի: Այդ տարիներին կերտել եմ դերեր, որոնցից են Նար-Դոսի «Նեղ օրերից մեկը», որտեղ հանդես եմ եկել ուստա Սաքոյի գլխավոր կերպարում, ապա Հովհ. Թումանյանի «Նեսոյի քարաբաղանիսը», որտեղ կերտել եմ գյուղացու՝ Նեսոյի ընկերոջ կերպարը և այլ դերեր:


    

2011-2013 թթ-ին ՀՀ. ԶՈւ-ում անցել է ժամկետային ծառայության:

2014-2016 թթ-ին սովորել է Երևանի «Թատրոնի և կինոյի» պետական ինստիտուտի ռեժիսուրական բաժինը և ավարտել է մագիստրոսի աստիճանով։

-2015 թ.-ին կազմակերպվել է գրական երաժշտական հուշ-երեկո նվիրված 1915 թ.-ի հայոց ցեղասպանության 100 ամյակին, որի մեջ ակտիվ մասնակցություն եմ ունեցել նաև ես: Այդ հուշ-երեկոն կրում էր «Թղթապանակ 1915 թ.» խորագիրը, որտեղ հանդես եմ եկել դպիրի դերում:

-Ձեր կարծիքով լավ դերասանը կամ ռեժիսորը պե՞տք է լինի հոգեբան: Հոգեբանությունն ի՞նչ դեր է կատարում դերասանի կյանքում՝ որպես դերի վարպետ:

-Պիտի հասկանալ դերի, կերպարի հոգեբանական կոնցեպցիան, որպեսզի կարողանաս յուրաքնչյուր կերպարի մեջ ճիշտ մտնել, այն իրական ներկայացնել և ընկալելի դարձնել նրա գաղափարական խաղը հանդիսատեսի համար: Ես գտնում եմ, որ ռեժիսորը նախ և առաջ պետք է լինի մեծ դերաասան, դերի մեծ վարպետ: Պետք է լինի նաև մեծ հոգեբան, որ կարողանա տվյալ պիեսը կամ սցենարը և նրա գաղափարական ամբողջականությունը հասկանալի, ընդունելի ներկայացնել դերասանին, ապա հանդիսատեսին:


    

2010-2011 թթ-ին Գյումրու օրվան նվիրված տոնական համերգին մասնակցություն է ցուցաբերել երաժշտական կատարումով:

-Որպես հոբբի ես սիրում եմ երգել և զբաղվել երգով: Հաճախ եմ երգում, երբ տանը մենակ եմ լինում: Իմ սուբյեկտիվ կարծիքով ցանկալի է և հաճելի, որ դերասանը նաև երգել իմանա, ապա և պարի հարկ եղած դեպքում:


    

2013-2015 թթ-ին ստեղծել է «Հուսո փարոս» թատերական ստուդիան ՀՀ. վաստակավոր գործիչ Սիրանուշ Ղուկասյանի հետ։ Բեմադրել է ներկայացումներ;

-Այս մասին խոսել եմ Եղեռնի 100 ամյակին նվիրված միջոցառման իմ խոսքում:


    

-8.11.2015 թ.-ին «Հումոր-հումոր» կատակերգական ներկայացման մեջ հանդես եմ եկել գլխավոր դերով։ Խաղացել ենք Շիրակի մարզի քաղաքներում և գյուղերում՝ Գյումրիում, Ախուրյանում, Արթիկում, Մարալիկում, Քեթիում, Մայիսյանում, Ազատանում։


    

2016-2017 թթ-ին Աշխատել է Գյումրու «Իմպրոռիթմ» վարժարանում՝ թատերական խմբի ղեկավար։

-Բեմադրել եմ «Պատիվ ունեմ», «Կորցրածը» և այլ ներկայացուներ:


    

Ձեզ տեսնու՞մ եք մանկավարժի ասպարեզում:

-Ինձ շատերն են ասել, որ ես լավ մանկավարժ կլինեմ, բայց, անկեղծ ասած, ես ինձ չեմ տեսնում այդ ասպարեզում, ինձ բեմն է ձգում և կինոն:

Դուք հանդես եք եկել և՛ կինոյում, և՛ թատրոնի բեմերին: Ի՞նչ տարբերություն կա նրանց միջև:

-Ֆիլմը հնարավորութուն է տալիս առավել ճանաչված և սիրված լինել և լայն հորիզոններ բացել քո առաջ: Թատրոնն իմ համար նուրբ բառ է: Այն, ինչ անում ես և ինչ կերպար, որ կերտում ես՝ ոչինչ չի վրիպում կենդանի հանդիսատեսի աչքից: Թատրոնում, որպես կենդանի կերպար խաղացող, ավելի ես կատարելագործվում՝ քո կերտած կերպարի դրական կամ բացասական լինելու արձագանքը տեսնելով հանդիսատեսիդ վերաբերմունքիդ մեջ:


    

15.02.2016 թ.-ին որպես ռեժիսոր, հաղորդավար, կազմակերպել է «Սուրբ Սարգիս» սիրո տոնին նվիրված բարեգործական համերգ ներկայացում:

- «Սուրբ Սարգիս» -ը երիտասարդների հովանավորն է, այն օգնում է սիրահար սրտերին միավորվելու: Երբ հավատդ մեծ է՝ ապա քեզ թվում է քեզ կօգնի «Սուրբ Սարգիս» -ը, իսկ եթե զուգադիպում է՝ ուրեմն ավելի են ոգևորվում, ուրախանում:


    

14.10.2017 թ.-ին, որպես ռեժիսոր, կազմակերպել է ապրիլյան պատերազմի անմահ հերոս տանկիստ Տիգրան Աբգարյանի ծննդյան 21 ամյակին նվիրված գրական հուշ-երեկոն և ինքն էլ հանդես եկել ասմունքով։

-Փա՛ռք մեր հերոսների հիշատակին: Այսօր մի ողջ ազգ ողջ է նրանց արյան գնով, նրանց զոհաբերած կյանքի շնորհիվ: Մՙեծ պատասխանատվությամբ եմ կազմակերպում և մասնակցում ցանկացած միջոցառում նվիրված մեր անմահ հերոսներին:


    

2015-2019 թթ-ին Նկարահանվել է մի շարք հեռուստասերիալներում և ֆիլմերում «Որոգայթ», «Սպանել 00: 15: 00: 00», «Փոխնակ մայր», «Թաքնված սեր», «Стрелок 3», «Отцы», «Սահմանին», «Հին Արքաներ», «Սիրո գին», «Վիրժառուի օրագիրը», «Vale» «Մահվան Ջոկատ»: Այս բոլոր դերերում էլ նա եղել է Էպիզոդիկ և գլխավոր կերպարներում, իսկ «Vale» ֆիլմում եղել է ոչ միայն գլխավոր կերպարում այլ նաև կատարել է երկրորդ ռեժիսորի դեր:

Յուրաքանչյուր դեր նա խաղացել է յուրովի, երբ մտնում էր կերպարի մեջ՝ ընկնում էր ինքնամոռացության գիրկը և դառնում այդ կերպարի տերը: Նրա վերջին դերը եղել է «Մահվան Ջոկատ» հայկական հեռուստաերիալը, մի փոքր խոսեմ այդ մասին.

Ֆիլմ, որը պատմում է այն մասին, թե ինչպես մարդկային իմունիտետ բարձրացնող դեղորայքը մարդկանց գլխին չարիք է դառնում և վերջիններիս դարձնում զոմբի...

Երկիրը զոմբիներինն է...

Ֆիլմ, որ մարդուն պահում է լարվածության ու սարսափի մեջ...
     Ֆիլմ, որ իր մեջ ներառում է հետաքրքիր բովանդակություն...
     Ֆիլմ, որից թեպետ վախ ու դող ես զգում, բայց անընդհատ ուզում ես նայել՝ հետո՞ ինչ է լինելու... Հետո՞... Հետո՞...

-Հայկական հեռուստատարեգրության մեջ այս հեռուստասերիալը տարբերվում է իր բնույթով և տեսակով այլ նախագծերից, որ ես մասնակցել եմ: Երբ հրավեր ստացա սերիալում նկարահանվելու, խաղալու զոմբիի կերպար՝ դա միանշանակ տարբերվող էր մինչ այժմ խաղացած իմ դերերից, դրա համար սիրով Համաձայնվեցի: Կերպարը ներկայացնելու մեծ մոտիվացիա ու ներուժ կար, ապա պետք էր այն ճիշտ ներկայացնել հեռուստադիտողին: Եվ որքանով ես տեղյակ եմ ու տեսել եմ գրառումներ սոց. ցանցերում՝ կերպարս ստացվել է: Իմ խորին շնորհակալություններն իմ հեռուստադիտողին նման ընդունելության և ջերմության համար, որն իմ համար առավել, քան կարևոր է:


    

Հեղինակել է մի քանի սցենարներ՝ «Լույսի շող», «Կորցրածը», «Դարբինը», «Անպատժելիները», ինչպես նաև նկարահանվել է տարբեր տեսահոլովակներում:

Նման դերասանի մասին կարելի է անվերջ խոսել, նման ռեժիսորի հետ կարելի է անվերջ աշխատել և չհոգնել: Նրա խստապանջությունն այնքան նրբանկատ է, որ ոչ ոք չի զլանում կամ նեղանում նրա պահանջկոտությունից: Այլ մեղմ ժպիտոով փորձում են գոհացնել իրենց ռեժիսորին և արժանանալ նրա գովեստին:

Մեր երիտասարդ ռեժիսորին և ավյունով լի դերասանին մաղթենք նորանոր թատերական բեմելներ, կինոյի նորանոր նկարահանումներ և աշխատանքային բեղմնավոր ուղի:


    

ՏԻԳՐԱՆ ԱԲԳԱՐՅԱՆ-ի անվան մարտական ակումբի իրադարձությունների մեկնաբան, «Հայրենյաց Պաշտպան Ազատամարտիկների Միավորում» ՀԿ-ի հոգեբան, «Քառօրյա պատերազմ» խմբի կանոնավորիչ և Հ.Ա.Բ. Ռ/Հ/Կ Երիտասարդական թևի մամլո խոսնակ՝ ՄաՏիՆա Մարինե Մանուկյան

Продвижение этого поста

Нравится
0
Не нравится
0
| | |
2686 | 0 | 0
Facebook
COMMENT.am