Հայաստանը ամառային տրամադրության երկիր է՝ պայծառ արևը, հետաքրքիր սրճարանները, որոնք բաց են մինչև ուշ գիշեր, գեղեցիկ այգիները, երգող շատրվանները դրա վկայությունն են։
Ի դեպ ամռան ամենասպասված տոնը Վարդավառն է։ Այս տոնի ընթացքում մարդիկ ջուր են լցնում իրար վրա և երկիրը դառնում է մի մեծ խաղահրապարակ, որտեղ ոչ ոք չի նեղանում ջրվելու պատճառով։
Երևանը ինքնին հրաշալի վայր է այցելելու ու մնալու համար։ Ահա մի քանի բան, որ կարելի է անել ամռանը Երևանում։
Համտեսեք հայկական կոնյակ
Ինչպե՞ս պետք է սկսել ծանոթությունը Հայաստանի ու Երևանի հետ։ Իհարկե կոնյակից՝ այցելելով Երևանի գինու և Կոնյակի գործարան։ Վայելեք հայկական լեգենդար խմիչքների տեսականին։
Այցելեք երգող և պարող շատրվաններ հրապարակում
Հայտնի հայկական խմիչքները համտեսելուց հետո իդեալական երեկոն կարող է շարունակվել Երևանի կենտրոնում զբոսանքով։ Հանրապետության հրապարակի երգող ու պարող շատրվանները անտարբեր չեն թողնի Ձեզ։
Կարող եք բավականին երկար հիանալ շատրվաններով․ շատ մարդիկ, ինչպես տուրիստներ, այնպես էլ տեղաբնակներ, հավաքվում են հրապարակում։ Ինչ վերաբերում է ռեստորաններին ու սրճարաններին, հրապարակում դրանց պակասը չի զգացվում, հետևաբար կարող եք համատեղել հետաքրքիրն ու հաճելին։
Մասնակցեք ամառային միջոցառումներին ու փառատոններին
Անպայման մասնակցեք Երևանում տեղի ունեցող ամառային միջոցառումներին ու փառատոններին։
Հայկական փառատոններ 2019
• Արգենտինական տանգոյի փառատոն
Ամսաթիվ։ Հունիս
• Ոսկե ծիրան միջազգային կինոփառատոն 2019
Ամսաթիվ։ Հուլիս 7-14
• Ձմերուկի փառատոն
Ամսաթիվ։ Հուլիս
• Տարազ փառատոն
Ամսաթիվ։ Հուլիս 27
• Վարդավառ
Ամսաթիվ։ Հուլիս 28
• Գարեջրի փառատոն
Ամսաթիվ։ Օգոստոս 3
Հայկակական ամառային տոները
• Երեխաների պաշտպանության միջազգային օր
Ամսաթիվ։ Հունիս 1
• Օրենսդրության օր
Ամսաթիվ։ Հուլիսի 5
Հյուրանոց, որտեղ կարելի է մնալ
Messier 53 հյուրանոցը, որը գտնվում է Երևանի հենց կենտրոնում, պատրաստ է հյուրընկալել բոլոր այցելուներին։ Այստեղ Դուք կարող եք գտնել ամենաժամանակակից սենյակները բոլոր հարմարություններով։ Ամրագրեք Ձեր սենյակը Messier53 հյուրանոցում և Ձեր հանգիստը դարձրեք հարմարավետ ու հետաքրքիր։