Հայոց աշխարհի սիրելի մայրեր և գեղեցկուհիներ
Աշխարհի ամենաիրական գեղեցկության և մայրության արժեքների կրողները ՀԱՅ ԿԱՆԱՅՔ ԵՆ: Շնորհավորում եմ ձեզ մայրության և գեղեցկության օրվա կապակցությամբ: Հիշեք, որ դու՛ք եք հայ տեսակի, հայրենիքի՛, Հայաստանի հանրապետությա՛ն պահպանման և զարգացման պատասխանատուները: Ձեր ծնած զավակներն են կռիվ տալու և պահպանելու հայոց աշխարհը:
Եկենք միասին թողենք կեղծ եվրոպական արժեքներն ու վերադառնանք մեր տեսակին ու արժանապատվությանը հարիր ապրելակերպին:
Ընտանիքը ոչնչացնելու համար սկզբում այն պառակտում են ու հետո մի հարվածով արմատախիլ անում: Քանի որ ընտանիքի ամուր հիմքը հզոր կանայք են, հետևաբար խնդրում եմ ձեզ պահպանել ՀԱՅ ԸՆՏԱՆԻՔԸ, հայի սրբությունն ու հավատքը:
Մաղթում եմ ձեզ անսահման ուժ, համբերություն և իմաստնություն՝ վրա հասած այս արհավիրքին դիմակայելու և հաղթելու համար:
Հարգանքներով՝
Լևոն Վարշամյան