Идет загрузка...
Сегодня:  Суббота, 20 Апреля, 2024 года

Статьи

Ձոն որդուս

18:27, Среда, 20 Марта, 2019 года
Ձոն որդուս

Ինչ էլ գրեմ՝ քիչ է էլի,
     Ավելին եմ ես քեզ սիրում,
     Չարաճճի ու հոգատար
     Ոսկեմազիկ, կյանքիս գարուն...

Քո շնորհիվ ես մայր դարձա՝
     9 ամիս պայքարելով,
     Սովորեցի չհանձնվել՝
     Կյանքի դաժան այս պայքարում։

Արև աչքեր, պայծառ ժպիտ,
     Խարտյաշ մազեր, ինքդ՝ սնդիկ,
     Իմ գիժ գարուն, իմ խենթ Միկա,
     Ազգիս զինվոր իմ ապագա։

Իմ պահապան, իմ օգնական,
     Գոհարիկի՝ Միկա ապեր,
     Իսկ պապայի համար անգամ՝
     Խորհուրդ տվող փոքրիկ ընկեր...

Դեռ շատ փոքրիկ, բայց և հասուն
     Հայրենասեր իմ հայկազուն,
     Առյուծասեր, Առյուծ Միկա
     Թուրքը դեմդ ծնկի կգա ...

Դեռ չգիտեմ ինչ կդառնաս,
     Ինքդ էլ դա դեռ չգիտես,
     Բայց մի բանը, հաստա'տ, գիտե'մ,
     Որ Մասիսը հետ կբերես...
    
    

Այսօր իմ գանձուկի ծննդյան օրն է։ Փոքրիկ, բայց շատերից հասուն դատողության տեր իմ գժուկը արդեն 5 տարեկան է։
     Անցած ամառ, Սև ծովի ափին ՀԱՅՏԱՐԱՐԵՑ՝ «Ես որ մեծանամ, թագավոր եմ դառնալու, մենք ծով ենք ունենալու և Մասիսը մեր սարն է լինելու» ։
     Ինչպես երգերից մեկում է ասվում՝ զորքն ի՞նչ անենք, զորավար է մեզ հարկավոր, հուսամ՝ այդ զորավարն արդեն ծնվել է...
     Շնորհավոր ծնունդդ, Միկա ջան ...

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
2
Не нравится
0
6442 | 0 | 0
Facebook