Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Հինկտակարանային առաջին մարդու խորհրդանշան Ադամը

18:34, Воскресенье, 17 Марта, 2019 года
Հինկտակարանային առաջին մարդու խորհրդանշան Ադամը

«Ադամ» անունը ծագել է հրեական «աբատտա» եզրույթից, որը «կարմիր հող» կամ «կարմիր կավ» է նշանակում: Նմանօրինակ լեզվական ձևափախություն տեղի է ունեցել նաև լատիներենում. «humus» -ը (հող) դարձել է «homo» (մարդ): Այս ծագումնաբանությունը համապատասխանում է նաև Հին կտակարանի սյուժեին. «Եվ Աստված ստեղծեց մարդուն հողից և նրա երեսին կյանքի շունչը փչեց, և մարդը հոգով կենդանի դարձավ»:

Համարվում է, թե մարդու ծագման մասին այսպիսի բացատրությունը համապատասխանել է ժողովրդական պատկերացումներին: Հին կտակարանում պարոնակվող քրմական տարբերակի համաձայն` Աստված Ադամին իր պատկերի նման ստեղծեց: Արդյունքում առաջին մարդու բնույթի մեջ երկու բաղադրիչ ի հայտ եկավ` երկրային հողն ու աստվածային շունչը, որ համապատասխանում է մարմնական ու հոգևոր սուբստանցիաներին: Ըստ պարականոն մեկնաբանությունների` Ադամի արյունը ստեղծվել է կարմիր հողից կամ կավից, ներքին օրգանները` սև հողից, ոսկորները` սպիտակ հողից, իսկ մկանները` կանաչ հողից:

Համաձայն մուսուլմանական առասպելի` Ալլահը Գաբրիել, Միքայել և Իսրաֆիլ հրեշտակներին հանձնարարում է մարդուն կերտելու համար հողի յուրաքանչուր շերտից մեկական բուռ բերել, բայց հրեշտակները չեն կարողանում հանձնարարությունը կատարել: Չնայած երկրի դիմադրությանը` միայն Ազրայիլ հրեշտակն է կարողանում կատարել հանձնարարությունը և Մեքքա է բերում անհրաժեշտ բաղադրիչները, որտեղ էլ շինվում է մարդը:

Գնոստիկներն այն կարծիքին են եղել, թե Ադամի ստեղծումն Արարիչ Եհովայի չար կամքի դրսևորումն է եղել: Հոգևոր լույսը շղթայվել է մարմնական նյութում: Ժամանակակից ատլանտաբաններն Ադամի մաշկի կարմիր գույնի մասին հիշատակությունը համարում են վկայություն այն մասին, որ նա պատկանել է ատլանտների հնագուն ցեղին, որը տարբերվել է մարդկային ցեղից:

Ալքիմիական և կաբալիստական ավանդույթում Ադամը ներկայացվել է երկսեռ և երկգլխանի մի արարած. այս կերպ առաջ է մղվել այն գաղափարը, թե առաջին մարդը լիակատար ներդաշնակության մարմնացում է եղել, և այդ ներդաշնակությունը կորցրել է առաջին մեղքը գործելու հետևանքով:

Ադամն ստեղծվել է «արարչագործության վեցերորդ օրը» . տվյալ բառակապակցությունը հաճախ գործածվել է մարդու խորհրդաբանության համար: Ադամի կողոսկրից Աստված ստեղծում է Եվային, և այդ իսկ պատճառով կնոջ բնույթը համարվել է տղամարդու բնույթից ածանցյալ: Մյուս կողմից էլ, տարածված է եղել սատանայաբնույթ Լիլիթի մասին առասպելը: Լիլիթը, ինչպես և Ադամը, կերտվել է կավից, որի հիմքով էլ նա փորձել է ապացուցել, որ ինքն Ադամին իրավահավասար է:

Մեղսագործության ու դրախտից վտարման առասպելն ուզում է ասել, թե Ադամը պակաս մեղավոր է, քան առասպելի մյուս անձինք` Օձն ու Եվան. Ադամը կուլ չի տվել Եվայի հրամցրած խնձորը, որը մնացել է նրա կոկորդում` գոյացնելով տղամարդկանց կոկորդի «ադամախնձոր» -ը: Ադամը նզովվում է ու դատապարտվում իր երեսի քրտինքով իր հացը վաստակելուն: Դրախտի մուտքը նրա առջև փակվում է բոցավառվող սրով, որըԱստված դրել է Եդեմի արևելյան մասում:

Քրիստոսի հայտնվելը մեկնաբանվել է որպես «նոր Ադամի» գալուստ: Իր անձը զոհաբերելով` Հիսուսը քավել է նախնական մեղքը: Նա խորհրդանշում է աստվածային նախակերպարանքին վերադառնալու գաղափարը: Ադամը թաղվել է Երուսաղեմի մերձակա Գողգոթայում, և խաչված Քրիստոսի արյունը կաթել է Ադամի աճյունի վրա: Խաչելության ստորին հատվածում սովորաբար պատկերովող գանգն ու ոսկորները խորհրդանշել են առաջին մարդու աճյունը: Երբեմն Գողգոթայի այս խորհրդանշանի մասնատում է տեղի ունենում, և գանգը համարվում է Ադամ, կողոսկրը` Եվա: Երուսաղեմի խորհրդանաշական քարտեզում Ադամի տիեզերական մարմինը ներառում է` գանգը` Գողգոթա, սիրտը` Դամասկոսի դարպասներ, մարմնի ստորին մասը` Երուսաղեմի տաճարի ժայռը: Ըստ ավանդապատման` ջրհեղեղի ժամանակ Նոյն Ադամի ոսկորները տեղափոխել է տապան: Մեկ այլ առասպելի համաձայն` Նոյն Ադամի ոսկորները բաժանել է իր որդիներին, և Ադամի մարմնի մասերից յուրաքանչյուրը խորհրդանշել է սեմականների, քամականների ու հաբեթականների ցեղային մասնագիտացումը: Մեկ այլ ավանդապատում էլ ասում է, թե Քրիստոսը, իջնելով դժոխք, Ադամին ազատագրում է:

Մուսուլմանական ավանդությունն Ադամին համարում է մարգարեներից առաջինը, որն առաջին մեղսագործությունից հետո նետվել է երկիր (կա'մ Ցեյլոն կղզի, կա'մ Ադեն): Եվայի հետ հանդիպման վայրում Ադամը կառուցում է Քաաբը` մեկ միասնականԱստծո խորհրդանիշը:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
8734 | 0 | 0
Facebook