Идет загрузка...
Сегодня:  Вторник, 23 Апреля, 2024 года

Статьи

ԳԱՐՍԻԱ ՄԱՐԿԵՍԻ «100տարվա մենություն» վեպը կէկրանավորվի Netflix-ի կողմից:

11:36, Воскресенье, 17 Марта, 2019 года
ԳԱՐՍԻԱ ՄԱՐԿԵՍԻ «100տարվա մենություն» վեպը կէկրանավորվի Netflix-ի կողմից:
     Netflix սթրիմինգային ծառայությունը հայտարարել է, որ ձեռք է բերել հայտնի կոլումբացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի «100 տարվա մենություն» վեպի էկրանավորման իրավունքը:
     «100տարվա մենություն» վեպը, որն աշխարհին բացահայտեց լատինաամերիկյան ժողովրդի մշակույթի առանձնահատկությունը, մեծ հետաքրքրություն առաջացրեց ողջ մայրցաքամաքային գրականության մեջ: Գրողը մեծ ռիսկի էր դիմում գրական ստեղծագործություն գրելով: Նա թողեց իր աշխատանքը, վաճառեց մեքենան և խրված էր պարտքերի մեջ:
     Ի շնորհիվ այս վեպի, Մարկեսը ճանաչվեց որպես դեռևս կենդանի դասական, և գիրքն ամբողջ աշխարհում թարգամնվեց ավելի քան 35լեզուներով, որը սենսացիա էր ընթերցասերների համար: Բացի այդ կոլումբացի գրականագետ քննադատ Ռուբեն Դարիո Ֆլորես Արսիլան բարձր գնահատեց Մարկեսի վեպի կարևորությունը:
     Վեպը էկրանավորվելու է իսպանական սերիալի տարբերակով։ Ծրագրի պրոդյուսերական դերում հանդես կգան գրողի 2 որդիները՝Ռոդրիգո Գարսիան և Գոնսալես Գարսիա Գարչան։ Նկարահանումները հիմնականաում կլինեն Կոլումբիայում։ «Մենք ուրախ ենք աջակցել Netflix- ին եւ կինոգործիչներին այս հարցում եւ սպասում ենք վերջնական արդյունքի», - ասել է Ռոդրիգո Գարսիան: Նա նշել է, որ տասնամյակներ շարունակ հայրը չի ցանկացել էկրանավորման իրավունք տալ «100տարվա մենություն» վեպը՝ ֆիլմային տարբերակով, քանի որ մտահոգված էր, որ պատմությունը անհնար էր տեղավորել մեկ ֆիլմի մեջ: Բացի դրանից, գրողը վստահ էր, որ ադապտացիան պետք է լինի իսպաներենով։ Գարսիա Բարչան էլ իր հերթին նշեց, որ սերիալները ծաղկունք են ապրում և հաշվի առնելով Netflix- ի հայտնիությունն ու կազմակերպության հնարավորությունները, ֆիլմը մեծ լսարանի ուշադրությանը կարժանանա։Նա հավելեց նաև, որ ժամանակակից կինոարդյունաբերությունը թույլ է տալիս վերարտադրելու վեպի «կախարդական իրականությունը» ու հերոսների անհավատալի արկածները առավել վառ ու կենդանի։
     Գարսիա Բարչան չնշեց սպասվող սերիալի հնարավոր ռեժիսորի և գլխավոր դերակատարողների անունները:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4962 | 0 | 0
Facebook