Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 03 Ноября, 2024 года

Статьи

Նիկոլի կառավարությունը «քանդում է» երկիրը

«Դիլիջան աշխարհ» ՀԿ
Пресс-секретарь:
«Դիլիջան աշխարհ» ՀԿ
15:17, Четверг, 14 Марта, 2019 года
Նիկոլի կառավարությունը «քանդում է» երկիրը

Հայ ազգը չի սիրում կարգապահություն և սահմաններ: Հայ ազգը ինքուրույն մտածող ազգ է: Հայ ազգը չի սիրում, երբ իրեն թելադրում են: Մենք բոլորս լրջագույն վերլուծողներ ենք, տաղանդաշատ մտածողներ, քաղաքագետներ: Չենք սիրում գլուխը կախ աշխատել, սիրում ենք «նայող» աշխատել, բրիգադավար, պետ: Բանվոր լինելը մեր պատվից վեր է, շարքային աշխատող լինելը մեզ հարիր կարգավիճակ չի: Անկախ կրթության աստիճանից, գրագիտության մակարդակից, դաստիարակվածությունից մենք պետք է լինենք նվազագույնը տասնապետ: Եվ այստեղ հարց է առաջանում, իսկ ո՞վ պետք է աշխատի, ու՞մ ենք մենք ղեկավարելու:
     Միտքս վերաբերվում է այն մարդկանց, որվքեր իշխանափոխությունից հետո մտածում էին, թե պետք է տանը նստեն և պետությունը նպաստներով ու տարատեսակ օգնություններով ապահովի՝ առողջ, ֆիզիկապես լիարժեք հասարակությանը ապրելու իրենց «թագավորավայել» կյանքը: Բայց հիասթափություն է: Նիկոլը եկել չի եկել ստիպում է մեր թագավորներին աշխատել: Բացի վերը նշվածը մենք նաև չափազանց կամակոր ենք մեր վարքագծում: Մենք պետք է անենք այն ինչ ուզում ենք և երբ ուզում ենք: Պետք է կառուցենք այն ինչ ուզում ենք, ինչ ճարտարապետությամբ ուզում ենք և ՈՐՏԵՂ ուզում ենք: Ավելի լավ «մեջք» ունեցողները ունեն հարյուրապատիկ ավելի իրավունքներ և պահանջներ:
     Մենք նախանձում ենք Եվրոպական ճարտարապետությանը, ուզում ենք մենք էլ ունենանք ու դրա համար մեղադրում ենք իշխանությանը, բայց երբ գալիս է ժամանակը, որ պետք է ենթարկվենք ընդհանուր կարգին ու պահանջատեր լինենք բարեկեցիկ երկիր կառուցելուն՝ ուղղորդվում ենք սեփական շահով ու մոռանում բոլոր արժեքների մասին: Մենք չունենք կոլեկտիվ մտածողություն և չունենք բավականաչափ մարդասիրություն՝ հասարակության ավելի ցածր խավի իրավունքները հաշվի առնելու համար, երկրի շահը առաջնային դասելու համար: Սրանով է պայմանավորված նաև հասարակության և տնտեսության տարատեսակ բևեռացումները: «Ինչ կա մայրաքաղաքի՛ն, իսկ մարզերը յոլա կգնան»:
     Սիրելի հայրենակիցներ՝ օպերայի հարակից տարածքի սեփականատերեր, միգուցե ճիշտ կլինի չքանդելու բողոքի ակցիայի փոխարեն իշխանության հետ գաք ա՞յլ համաձայնության՝ պահանջել անվճար այլ տարածքներ, ոչ պակաս շահավետ, դրանով նաև մայր քաղաքի կենտրոնի գերհարուստ կարգավիճակը փողանցել այլ թաղամասեր և ինչու չէ, նաև մարզեր: Ստանալ փոխհատուցումներ և արտոնյալ հարկային ժամանակահատված բիզնեսը կայունացնելու համար: Սա ելք չի՞:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3841 | 0 | 0
Facebook