Չկոտրվող մարդն ուրիշ է էլի…
Չծնկող մարդն ուրիշ է էլի…
Լացի միջից ժպտացողն ուրիշ է էլի…
Անկոտրում կամքի տերն ուրիշ է էլի…
Գործ անողն ուրիշ է էլի…
Սուտ ճառեր չասողն ուրիշ է էլի…
Քաջ Նազար չձևացողն ուրիշ է էլի…
Այո՛, ուրիշ է նա, ով սիրում է ճառերի տեղակ
Լուռ գործեր անել շարունակ…
Այո՛, այդ ուրիշն ուրիշ է էլի…
Ուրիշ է մեր Ժորա Աբգարյանը: Ուրիշ է իր համեստությամբ, իր հզոր ոգով, տոկուն կամքով, անզեն աչքի համար շատ խոշոր ու տեսանելի գործերով:
Երբ նրա հետ եմ զրուցում՝ համեստորեն ասում է.
-Ես դեռ բան չեմ արել, դեռ անելիքներ շատ կան:
Այո՛, կան սիրելի Ժորա, դեմ չեմ, բայց այն ինչ արել ես ու անում ես՝ մեծ, շատ մեծ արժեք ունի և աչք փակել դրանց առաջ՝ պարզապես հնարավոր չէ:
Ո՞վ քեզ չի ճանաչում, ո՞վ: Եվ բոլորն էլ կհաստատեն ասածս, որ դու, քո այդ փոքր մարմնում, ունես ահռելի ուժ, մեծ տաղանդ, հզոր ոգի, անկոտրում կամք և ցավին դիմակայելու ունակ մեծ, շատ մեծ սիրտ:
Նա սկսեց անիվներ հավաքելուց և դեռ շարունակում է, որ սահմանն ամուր լինի: Ապա հասավ այն նպատակակետին, որ այսօր ունենք մի կազմակերպություն, որն իրենից ներկայացնում է մարտական ակումբ, որտեղ բոլորը կմկրտվեն հայրենասիրական ոգով: Իսկ այդ մարտական ակումբը կրում է նրա անմահ եղբոր՝ քաջ տանկիստ Տիգրան Աբգարյանի անունը, ով իր կյանքի գնով փրկեց ազգին հայոց դավանենգ օտարից: Մարտական ակումբի անունն է «ՏԻԳՐԱՆ ԱԲԳԱՐՅԱՆ-ի անվան մարտական պատրաստության ակումբ» հայրենասիրական հասարակական կազմակերպություն:
Ու հիմա ինձ այլ բան չի մնում, քան իմ թանկ ընկերոջն, իր սկսած գործում, մաղթել բեղուն աշխատնքային ուղի, կանաչ ճանապարհ և, որ կյանքին նայի միշտ ժպտացող աչքերով:
Հոգեբան՝ ՄաՏիՆա Մարինե Մանուկյան