Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

Սեռական հանցագործությունները նախահեղափոխական Ռուսաստանում. անասնապղծություն

18:21, Вторник, 12 Марта, 2019 года
Սեռական հանցագործությունները նախահեղափոխական Ռուսաստանում. անասնապղծություն

«Ռուսական պոռ նկություն» հոդվածի հեղինակ Ս. Շաշկովի կարծիքով՝ «անասունների հետ հարաբերվելն ավելի շատ է տարածված եղել, քան արվամոլությունը: Որոշ վայրերում, օրինակ, հյուսիսարևելյան նահանգներում, այն քաղաքացիության լիակատար իրավունք ունի, և այս վայրերում գյուղացիները դրանից օգտվում են որպես բուժիչ միջոց, որն, իբր, բուժում է տենդից»:

Իշխան Կոստոմարովը, որն ուսումնասիրել է Տոմսկի նահանգի բնակչության սովորությունները, արձանագրել է, որ այդ նահանգում անասունների հետ հարաբերվելը բավականին տարածված երևույթ է: Տեղի գյուղացիներն այն կատարել են սնահավատության պատճառով. նրանք համոզված են եղել, թե այդ հարաբերությունն անասունի հետ տենդի բուժման լավ միջոց է:

Յարոսլավլի նահանգի Ռոստովի շրջանի գյուղերից մեկի մուժիկները բողոքել են, թե իրենց համագյուղացիներից մեկը «հարամում է իրենց հավերին», որի հետևանքով դրանց ներքին օրգանները դուրս են թափվում: Նույն նահանգի մեկ այլ շրջանի գյուղերից մեկի գյուղացիներից մեկը սեռական հարաբերություն է ունեցել ոչխարի հետ: Գյուղացիներն այդ ոչխարին մորթել են, որովհետև, նրանց կարծիքով, այն կիսով չափ անասուն, կիսով չափ մարդ է ծնելու:

Այն, որ անասնապղծությունը բավականին տարածված է եղել ռուսական գյուղերում, հաստատվել է այն ժամանակների ոստիկանական տեղեկագրերով: Տամբովի նահանգի շրջանային վերակացուների զեկույցների համաձայն՝ 1908 –ին երկու այդպիսի դեպք է արձանագրվել: 1908-ի հունիսի 7-ին Շադրովկա գյուղի 50-ամյա բնակիչ Յակով Կազմինը հարաբերվել է համագյուղացու ձիու հետ: Հանցագործը ձերբակալվել է ու հանձնվել դատական քննիչին: Նույն թվականի սեպտեմբերի 14-ին նույն նահանգի մեկ այլ գյուղի՝ կին ու երեխաներ ունեցող 41-ամյա բնակիչը սեռական հարաբերություն է ունեցել «Վագր» անունով էգ շան հետ: Անասունների հետ խառնակվելը համարելով մեղսական ու աստվածամերժ երևույթ` գյուղացիներն հավատացել են, թե Աստված պատժելու է այդպիսի տղամարդկանց: Օրյոլի նահանգի Օրյոլի շրջանի ժողովրդագրական բյուրոյի ինֆորմատոր Ա. Միխեևան վերադասներին հետևյալն է հաղորդել. «Ժողովրդի մեջ տարածված է անասունների հետ խառնակվելու արատավոր երևույթը. այն խնամքով թաքցվում է: Այդ մասին խոսում են միայն այն ժամանակ, երբ մեկին հարցնում են, թե որտեղ և ինչպես պետք է քավել այդ մեղքը: Անասունների հետ խառնակվում են հիմնականում ընտանիք չունեցող նախկին զինվորները: Ժողովրդի մեջ այն համոզումն է իշխում, որ այդպիսի մարդկանցից ճիվաղներ են ծնվելու: Մի գյուղացու դուստրը կռնատ է ծնվել, մեկ ուրիշի որդին` առանց բիբերի»:

Ուրիշ գյուղերում անասունների հետ հարաբերվել սիրողների նկատմամբ տեղի բնակիչներն այնքան էլ հանդուրժող չեն եղել ու հույսները չեն դրել Աստծո դատաստանի վրա: Անասունի հետ անբնական հարաբերության ժամանակ բռնված տղամարդուն անմիջապես վտարել են գյուղից և ուղարկել են ապաշխարության, ընդ որում համայնքի կողմից այդ անձնավորությանը տրվել է վկայական, որում ասվել է, որ այսինչն ուղարկվել է ապաշխարության այս հանցանքի համար: Ապաշխարության ամենակարճ ժամկետը 1, 5 տարի է եղել, իսկ ամենաերկարը` 4, 5 տարի: Օրյոլի նահանգի շրջաններից մեկի գյուղական թղթակից Ֆ. Կոստինը տեղեկացրել է մի դեպքի մասին, երբ մի գեղջուկ անտառի բացատում հայտնվել է այն պահին, երբ երիտասարդ գյուղացի Կիրիլ Պերեդկովը խառնակվելիս է եղել զամբիկի հետ: Լուրն անմիջապես տարածվել է գյուղում: Տեղի է ունեցել գյուղացիների հավաք, որի անդամներին ներկայացրել են այդ անձնավորությանն ու նրա «սիրեցյալին», հետո նրանց տեղում «պսակել են»: Երիտասարդի հայրը նզովել է որդուն, հետո նրան վտարել են համայնքից և ուղարկել են մենաստան, որպեսզի ապաշխարի: Երեք տարի անց Կիրիլ Պերեդկովը վերադարձել է և ընդունվել համայնքի կողմից, բայց վատ համբավը շարունակ ուղեկցել է նրան:

Անասունի հետ գյուղացու խառնակվելը համայնքի կողմից դատապարտվել է այն պատճառով, որ այդպիսի ցանկացած փաստ, որը հրապարակվել է, հեղինակազրկել է համայնքը: Օրինակ` Նիժնի Նովգորոդի նահանգի Սեմյանի գյուղի բնակիչներին հարևան գյուղերի բնակիչները «զամբիկասերներ» են անվանել, որը նրանք խայտառակիչ ու վիրավորական հայհոյանք են համարել: Դրա պատճառը եղել է զամբիկի հետ խառնակության ժամանակ «բռնված» մի երիտասարդ գյուղացի: Կալուգայի նահանգի գյուղերից մեկի աղջիկները, իրենց դուր չեկող երիտասարդին ծաղրելու համար, նրան «զամբիկասեր» են անվանել:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5919 | 0 | 0
Facebook