Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 16 Июня, 2019 года

Статьи

ՄԱՐՏԻ 8-Ի ԼԱՎԱԳՈՒՅՆ ՆՎԵՐԸ ՁԵՐ ՍԻՐԵԼԻ ԿԱՆԱՆՑ

Ani
Автор:
Ani
13:40, Вторник, 05 Марта, 2019 года
ՄԱՐՏԻ 8-Ի ԼԱՎԱԳՈՒՅՆ ՆՎԵՐԸ ՁԵՐ ՍԻՐԵԼԻ ԿԱՆԱՆՑ


    
    
    
    
    
    
    
    
    
     Մարտի 8-ը Հայաստանում մի յուրօրինակ տոն է, որով սկիզբ է դրվում կանանց պաշտամունքի մեկ ամսյակին: Եկեք միասին պարզենք Մարտի 8-ի առաքելությունն ու լավագույն նվերը:

Մարտի 8-ի առաջին տոնակատարությունը

Անտիկ Հռոմում տոնակատարություն կար, որը նվիրված էր կանանց. այդ օրը նվերներ էին ստանումմիայն ամուսնացած կամ բարձրաշխարհիկ կանայք, իսկ հասարակ աշխատողները իրավունք էին ստանում աշխատանքից բացակայելու: Այստոնը կոչվում էր «Ազատ ծնված կանանց տոն»:

Այս տոնի հիմքում ընկած է 1857 թվականի մարտի 8-ին Նյու Յորքի տեքստիլ արդյունաբերության աշխատակիցների քայլերթին ընդդեմ ցածր աշխատավարձերի ու անմարդկային պայմանների:

Կանանց իրավունքների պաշտպանության օր

Կանանց իրավունքների պաշտպանության օրը Եվրոպայում առաջին անգամ նշվել է 1911 թվականի մարտի 19-ին: Հետագայում՝ 3 տարի անց, որոշում կայացվեց օրը տեղափոխելու մարտի 8: Մարտի 8-ը պաշտոնական տոն համարվեց, երբ Սոցիալ դեմոկրատները հնարավորություն ստացան կառավարություն ձևավորել:

Մարտի 8 – Կանանց միջազգային տոն

1910 թվականին, կանանց միջազգային կոնֆերանսում՝ Կոպենհագենում, Կլարա Ցետկինը առաջարկեց կանանց միջազգային օրը հաստատել Մարտի 8-ը՝ ի հիշատակ Նյու Յորքյան իրադարձություններին և պռոլետարական դասի կանանց ծննդյան կապակցությամբ:

Մարտի 8-ը Ռուսաստանում նշվում է 1913 թվականից ի վեր: Սովետական Միությունում Մարտի 8-ը համարվում էր ոչ աշխատանքային օր 1965 թվականից սկսած:

Առաջին անգամ կանանց միջազգային օրը նշվել է 1911 թվականին Ավստրիայում, Գերմանիայում, Դենմարկում և Շվեյցարիայում: 1977 թվականին, Միացյալ Ազգերի Կազմակերպությունը հայտարարեց Մարտի 8-ը կանանց միջազգային օր:

Մարտի 8-ը Հայաստանում

Անկախության հռչակումից հետո մարտի 8-ը 1996 թվականին հանվեց Հայկական տոնացույցից: Փոխարենը ապրիլի 7-ը հռչակվեց Մայրության և գեղղեցկության օր: Հետագայում, 2001 թվականին, նոր օրենք ընդունվեց, որի համաձայն մարտի 8-ը նորից տոն հռչակվեց և ոչ աշխատանքային օր համարվեց:

Մարտի 8-ի լավագույն նվերը

Կանանց համար նախատեսված նվերներից լավագույնը միշտ կմնա դասականը՝ մի փունջ ծաղիկը: Սակայն կանայք գնալով ավելի քմահաճ են դառնում, այլևս սովորական ծաղիկները հետաքրքիր չեն կանանց: Ծաղիկները պետք է լինեն յուրօրինակ, հետաքրքիր, որպեսզի զարմացնեն նրան:

Mon Amie ծաղկի և դիզայնի բուտիկը պատրաստ է կյանքի կոչել ձեր սիրելի կանանց ամենախենթ ծաղկային երազանքները: Համեցեք Mon Amie ծաղկի և դիզայնի բուտիկ Ձեր ծաղիկների հետևից:

Источник: Mon Amie
Продвижение этого поста

Нравится
0
Не нравится
0
| | |
1879 | 0 | 0
Facebook