Идет загрузка...
Сегодня:  Четверг, 18 Апреля, 2024 года

Статьи

Որտե՞ղ է թաքցված մարդու աստվածային զորությունը

20:22, Пятница, 01 Марта, 2019 года
Որտե՞ղ է թաքցված մարդու աստվածային զորությունը

Հինդու դավանանքի մաս կազմող առասպելներից մեկը պատմում է, թե եղել է մի ժամանակ, երբ բոլոր մարդիկ աստվածներ են եղել: Բայց այդ մարդիկ այնքան են չարաշահում իրենց աստվածային զորությունը, որ Բրահման` արարիչ աստվածը, որոշում է նրանցից հանել այդ աստվածային զորությունը և այն թաքցնել մի այնպիսի վայրում, որտեղ նրանց մտքով չի անցնի փնտրել, ու նրանք այն չեն կարողանա գտնել:

Այս խնդիրը լուծելու համար ժողովի հրավիրված կրտսեր աստվածներն առաջարկում են մարդու աստվածային զորությունը թաղել հողում:

Բայց Բրահման պատասխանում է. «Դա ապարդյուն կլինի, որովհետև մարդը կփորի հողն ու այն կգտնի»:

«Այդ դեպքում մարդու աստվածային զորությունը նետենք օվկիանոսի ամենախորը հատակը», ասում են աստվածները:

Բայց Բրահման նորից առարկում է. «Ո'չ, որովհետև վաղ, թե ուշ մարդը կհետազոտի օվկիանոսի խորքերն ու մի օր հաստատ այն կգտնի ու մակերես կհանի»:

Այդժամ կրտսեր աստվածներն հուսահատված ասում են. «Մենք չգիտենք որտեղ թաքցնել, որովհետև կարծես թե գետնի վրա կամ ծովում մի տեղ չկա, ուր մարդը մի օր չկարողանա հասնել»:

Եվ Բրահաման նրանց ասում է.

«Մարդու աստվածային էության հետ այսպես կվարվենք. Մենք այն կթաքցնենք հենց իր մարմնի խորքերում, որովհետև դա միակ վայրն է, որտեղ նա երբեք չի մտնի փնտրելու»:

Այդ ժամանակից ի վեր, եզրակացնում է առասպելը, մարդը պտտվում է աշխարհի շուրջը, հետազոտում է, բարձրանում է, իջնում, սուզվում է, փորում, որպեսզի գտնի այն, ինչն իր մեջ է:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
3334 | 0 | 0
Facebook