Идет загрузка...
Logo

Подписаться на новостную ленту

Сегодня:  Воскресенье, 01 Декабря, 2024 года

Статьи

Հեռուստացույցը տարեց մարդկանց հիմար և մոռացկոտ է դարձնում

19:36, Пятница, 01 Марта, 2019 года
Հեռուստացույցը տարեց մարդկանց հիմար և մոռացկոտ է դարձնում
     Տարեց մարդիկ, որոնք օրական 3 ժամից ավելի են անցկացնում հեռուստաէկրանի առաջ, արագ կորցնում են մտքի սրությունն ու հիշողությունը, քան նրանք, որոնք անտարբեր են հեռուստացույցի հանդեպ։ Այսպիսի եզրակացության են հանգել բրիտանացի գիտնականները՝ հետազոտելով մի քանի հազար կամավորների։

Դիտարկումները տևել են 6 տարի։ Այդ ժամանակահատվածում մոլի հեռուստադիտողները դարձել են 3 անգամ ավելի մոռացկոտ և պակաս կանխատեսող։ Դա բացասաբար է ազդել նաև մարդկանց առողջության վրա։ Իրենց եզրակացությունները փորձագետները հրապարակել են Scientific Reports ամսագրում։

Թե հստակ ինչ կերպով է հեռուստացույցը այդքան վնասակար ազդեցություն ունենում, գիտնականները դեռ չեն պարզել։ Սակայն նրանք 2 հիպոթեզ են առաջ քաշել։

Առաջինի համաձայն՝ ժամանակակից հեռուստատեսային բովանդակությունը այնպիսին է, որ նա, ով անընդհատ այն ընդունում է միշտ սթրես է ունենում՝ դիտելով բռնության կամ այլ տհաճ իրադրության տեսարաններ։ Սա նպաստում է հորմոնների մշտական արտադրությանը, որը բացասաբար է անդրադառնում ուղեղում հիշողության կենտրոնի աշխատանքի վրա:

Երկրորդ տեսությունը խոսում է այն մասին, որ հեռուստադիտողները պասիվորեն են ընկալում ինֆորմացիան, գրեթե առանց հեռուստացույցի հետ փոխազդեցության: Միևնույն ժամանակ, ինտերնետից օգտվելիս, և ավելի շատ անձնական շփման մեջ մարդը մշտական հաղորդակցության մեջ է, նա պետք է հարցադրումներ ձևակերպի և իր մտքերը արտահայտի, իսկ դա ամրացնում է հիշողությունը։

Источник: https://www.1in.am
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5118 | 0 | 0
Facebook