Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

«13»-ի և «ուրբաթ»-ի դրոշմով ծնված նախագահը

14:24, Среда, 27 Февраля, 2019 года
«13»-ի և «ուրբաթ»-ի դրոշմով ծնված նախագահը

Ֆրանսիական ակադեմիայի անդամ և կարճ ժամանակով Ֆրանսիայի նախագահ (1920 թվականի փետրվարի 18-ից սեպտեմբերի 21-ը) Պոլ Դեշանելը (1855 - 1922) ծնվել է նշված թվականի փետրվարի 13-ին: Ամուսնացել է1901 թվականի փետրվարի 13-ին, և այդ օրն ուրբաթ է եղել:

1920 թվականի հունվարի 13-ին Ֆրանսիայի Ազգային Ժողովում առաջադրվում է նաև նրա թեկնածությունը հանրապետության նախագահի պաշտոնին: Բոլորի համար անսպասելիորեն հունվարի 17-ին ոչ թե փորձառու և շատ հանրահայտ քաղաքական գործիչ Ժորժ Կլեմանսոն է նախագահ ընտրվում, այլ Դեշանելը: Դեշանելի օգտին քվեարկածների մի մասի կարծիքով` 78-ամյա Կլեմանսոն նախագահ չի կարող լինել, որովհետև «արդեն խելքը գցել է»:

Բայց «խելքը գցում է» ոչ թե Կլեմանսոն, այլ Դեշանելը:

1920 թվականի մայիսի 24-ին գնացքով Ֆրանսիայի հարավային շրջաններ ուղևորված 65-ամյա նախագահը գիշերը պիժամայով մոտենում է գնացքի պատուհանին, կորցնում է հավասարակշռությունը և գնացքից ընկնում է: Քանի որ գնացքը դանդաղ է ընթացել, Դեշանելը ողջ է մնացել: Երբ մի քանի ժամ անց նա հայտնվում է Մոնտարժե երկաթուղային կայարանում` կապտուկներով պատված ու հայտարարում է, թե ինքը երկրի նախագահն է, ծառայողները, բնականաբար, չեն հավատում նրան, կարծում են, թե հարբեցող է, ու տանում են երկաթուղային բաժանմունք: Երկաթուղային կայարանի աշխատողի կինը հետո հեռևյալն է պատմել. «Ես անմիջապես հասկացա, որ նա մեծավոր է, որովհետև նրա ոտները լվացված էին»:

Տելեգրաֆի օգնությամբ անհետացած նախագահը շուտով գտնվում է ու տարվում է Փարիզ: Պարզվում է, որ ընկնելու ու ստացած ցնցման հետևանքով նրա հոգեկան և ֆիզիկական առողջությունը զգալիորեն վնասվել է: Կա նաև վարկած, որ հակառակն է տեղի ունեցել, այսինքն հոգեկան խանգարումն է եղել պատճառը, որ նա ընկել է գնացքից: Դեպքի մասին իմանում են լրագրողները, և թերթերն հեղեղվում է ծաղրալի հոդվածներով ու ծաղրանկարներով:

Իսկ երբ սեպտեմբերի 10-ին Դեշանելը Ռամբույյե զբոսայգի է դուրս գալիս զբոսնելու ու առանց հանվելու ջուրն է մտնում (ավելի ուշ հավատացնում է, թե ոչինչ չի հիշում), նրան համոզում են հրաժարական տալ:

1921 թվականին Դեշանելը լիովին առողջանում է, նորից քաղաքական գործունեություն է ծավալում, ընտրվում է սենատոր: Հաջորդ տարի ընտրվում է Սենատի արտաքին գործերի հանձնախմբի անդամ: Բայց շուտով մահանում է:

Դեշանելը մահապատժի համոզված հակառակորդ է եղել: Նա միակ նախագահն է եղել, որի ժամանակ ոչ մի մահավճիռ ի կատար չի ածվել:

Նրա անվան և ազգանվան (Paul Deschanel) տառերի միագումարը 13 է:


     Ի դեպ`
թվերի մոգական փիլիսոփայության հիմնադիրներից մեկը` Պյութագորասը, չի հավատացել «13» թվի չար ազդեցությանը, որովհետև, նրա համոզմամբ, այդ թիվը կազմված է երկու երջանիկ թվից` «1» -ը աստվածային թիվն է` ամենի ինչի սկիզբը, իսկ «3» -ը սրբազան թիվ է, որը խորհրդանշում է ծնունդը, կյանքը և մահը: Ինչպես Բալզակն է ասել, «երեքը արարված աշխարհների բանաձևումն է, արարչագործության ոգեղեն նշանը»:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
3504 | 0 | 0
Facebook