Идет загрузка...
Сегодня:  Четверг, 18 Апреля, 2024 года

Статьи

Չիչխանն ավելի օգտակար է, քան կարծում ենք

16:46, Пятница, 15 Февраля, 2019 года
Չիչխանն ավելի օգտակար է, քան կարծում ենք

Գեղեցիկ ու երիտասարդ մաշկ, թեփի ու ճաղատության դեմ պայքար, թարթիչների վերականգնում` բոլորը չիչխանի բաղադրատոմսով:

Փաստեր չիչխանի մասին

1. Դեմքի մաշկի սնուցման համար չիչխանի հյութով, յուղով և ձվի դեղնուցով դիմակ պատրաստեք՝ թեյի մեկական գդալ յուրաքանչյուրից: 15 րոպե դեմքին պահելուց հետո, լվացեք գոլ ջրով:

2. Կես թեյի գդալ չիչխանի հյութ, մեկ թեյի գդալ մեղր և մի քանի կաթիլ յուղ: Խառնուրդը քսեք դեմքին և պարանոցին: 15 րոպեից լվացեք նախ տաք, հետո սառը ջրով: Դիմակն օգտակար է մաշկի երիտասարդացման համար:


    

3. Եթե քամուց և սառը օդից կոշտացել ու ճաքճքել են ձեր շրթունքները, օրական մի քանի անգամ շրթներիկի փոխարեն օգտագործեք չիչխանի յուղ:

4. Չիչխանի յուղն անփոխարինելի է հաճախակի գունաթափումից և քիմիական գանգրացումից տուժած մազերի վերականգնման համար: Պարզապես անհրաժեշտ է յուղը քսել գլխամաշկին, որպեսզի այն հասնի մազարմատներին և վերականգնի դրանք:

5. Թեփից ազատվելու համար խառնեք մեկ ճաշի գդալ չիչխանի յուղ և նույնքան էլ զեյթունի: Մերսող շարժումներով քսեք այն մազերին և սպասեք կես ժամ, հետո լվացեք: Արեք դա շաբաթը 2-3 անգամ: Երկու ամսից թեփը կվերանա: Սա լավ մեթոդ է նաև մազերի չորության դեմ պայքարելու համար: Պետք է միայն զանգվածին ավելացնել մեկ ձու:

6. Չիչխանն օգտակար է նաև ճաղատության դեմ: Չիչխանի պտուղներին ու տերևների արգանակին ավելացրեց ևս երկու բաժակ ջուր և եռացրեք մի քանի րոպե: Ստացված թուրմը պետք է մնա 3 ժամ, հետո քամեք: Հեղուկը խմեք օրը երկու անգամ՝ 150 մլ: Նույն թուրմը քսեք նաև գլխին և պահեք ողջ գիշեր: Առավոտյան լվացեք մազերը և քսեք չիչխանի յուղ:

7. Չիչխանն օգտակար է թարթիչների վերականգնման համար: Այն կարելի է օգտագործել ձիթապտղի և ձկան յուղերի հետ: Խառնուրդը պետք է քսել մաքուր թարթիչներին, պահել 20 րոպե և լվանալ գոլ ջրով: Զգույշ եղեք, որ յուղը ոչ մի դեպքում չլցվի աչքի մեջ:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
3
Не нравится
0
5874 | 0 | 0
Facebook