Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

Փող տուր՝ զինվորի համար երգեմ, կամ ֆիլմ նկարեմ

15:32, Пятница, 15 Февраля, 2019 года
Փող տուր՝ զինվորի համար երգեմ, կամ ֆիլմ նկարեմ


    

Ասում են ՝ իրավիճակ է փոխվել: Ասում են:

Ինչ կարգ ու հասարակարգ էլ փոխվի, մարդը չի հրաժարվում իր էգոյից: Քավ լիցի, որևէ մեկի վիրավորելու, հայ և համաշխարհային մշակույթում իր ունեցած դերը թերագնահատելու, միտում չունեմ: Արդի հայ իրականությունից պարզ է դառնում մի բան՝ մենք ազգովի պարտատեր ենք, պարտապանն էլ մեր պետությունն է: Եվ մեր պահանջը ոչ թե իրավական, այլ լոկ նյութական շահ է հետապնդում:

Աչքերը հեռուն նայելու համար են, սակայն ոմանք չեն տեսնում մեր սահմանամերձ գյուղերի աղետալի վիճակը, ուր կիսաավեր դպրոցներն այսօրերին նավթով են ջեռուցվում. այնտեղ դեռ 1990-ականների Հայաստանն է: Պետությանը նյութական պահանջ ներկայացնելը, որոշակի դրսևորմամբ, դառնում ինքնագովազդ, ուր դրամական միջոցը պիտի ծառայի նպատակին: Սակայն, պահանջ էլ կա, պահանջ էլ... Չենք ընդունում, որ արտաքին միլիարդավոր պատքով, թալանված ու օտարված տնտեսությամբ երկիրը բանակ պահելու խնդիր ունի, որի գլխին կախված է պատերազմի վերսկսվելու վտանգը: Յուրաքանչյուր հայի համար զինվորի քաղցած չքնելը, տաք հագուստ, զեքն ու զինամթերք ունենալը առաջնայինն է, վեր ամեն անձնական շահից ու խնդիրից: Կարծում եմ՝ սա է բանականը:

Փող տուր՝ զինվորի համար երգեմ, կամ ֆիլմ նկարեմ. կոպիտ է հնչում, սակայն ուղիղ իմաստն այս էր. ամիսներ առաջ ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը բարձրաձայնեց, որ ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը չի հոգացել Արցախ մեկնելու ճանապարհածախսը: Աշուղական երգի անսամբլը համերգ պիտի տար զինվորների համար, ովքեր արժանապատվորեն ցուրտ ու կիսաքաղց, անխոնջ ու անտրտունջ պաշտպանում են հայրենիքը՝ առանց ակնկալիքի: Դժգոհեց Ժողովրդական արտիստը, թեև համերգը կայացավ, բայց ոչ պետական միջոցներով: Հենց այդ օրերին Երևանի Դիսնեյ արվեստի դպրոցի 6-14 տարեկան սաները՝ ծնողների հետ, թվով 80 հոգի, մեկնել էին Արցախ՝ հայրենիքի պաշտպանին այցելության: Երեխաներն իրենց համեստ միջոցներով քաղցրավենիք ու միրգ էին տարել զինվորներին, երգել, պարել ու լուսանկարվել նրանց հետ: Այս մասին ոչ մի հրապարակում չեղավ, որովհետև մեկնել էին պարտքի գիտակցումով...

Ոչ բռնի, թավշյա հեղափոխության երազն անցավ. անկախ ցանկությունից մենք էլի նստած ենք մեր հին ու կոտրած տաշտակի՝ մեր դառը իրականության առաջ...

Արդեն քանի օր է կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը վերսկսել է իր հացադուլըլիամետրաժ խաղարկային ֆիլմի ֆինանասավորումը մասամբ պետության կողմից կազմակերպելու համար: Սցենարին ծանոթ չեմ, գուցե արվեստի գլուխգործոց լինի, բայց այդ բեռը աղքատ պետության ուսերին դնելն ընդունելի չէ: Թեև պահանջվող գումարը մի շքեղ մեքենայի արժեք է, սակայն այն մեր սահմանամերձ գյուղերի կամ աղետի գոտու տնակային պայմաններում գոյատևող կարիքավոր շատ ընտանիքների սոցիալական վիճակը փոքր ինչ կմեղմացնի: Խնդրանքս է կինոռեժիսորին՝ դուրս եկեք հացադուլից, հովանավոր փնտրեք արտերկրում.:

Կարծում եմ, լինելով արվեստագետ և ոչ պակաս հայրենասեր, գիտակցում եք, որ բնավ ժամանակը չէ կյանքի գնով ռիսկի դիմել, երբ երկիրը տնտեսական զարգացման հույսը դրել է ՀԴՄ կտրոնների վրա: Եթե մինչև վերջերս ունեինք ՀՀ Մշակույթի նախարարություն, որը անճարակությամբներկայացնում էր հայ մշակույթը համաշխարհային հարթակներում, ավելն ասեմ՝ հայկական պատմաճարտարապետական կոթողները, դարերի հետ կռիվ տալով, հասել են մեզ, այլևս անկարող են դիմակայել մեր անտարբերությանը, Վրաստանում հայկական եկեղեցիները հատ-հատ զիջում ենք մեր դարավոր դրացուն, ՅՈՒՆԵՍԿՕՆ Հայկական տոլման գերադասեց փաթաթել ադրբեջանական նավթադոլարով... ազգային արժեքների կորուստների ողբերգության այս շարանը կարելի է անվերջ թվարկել:

Փող տուր՝ զինվորի համար երգեմ, կամ ֆիլմ նկարեմ . սա պայքարի ձև չէ, հազարամյա հայ մշակույթի շարունակականության ու վերելքի նոր ռազմավարություն է պետք մշակել:

Ջեմմա Բաղդադյան

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2349 | 0 | 0
Facebook