Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

Հիմնը հայրենիքին իմաստնության միասնական նվիրաբերություն է

03:49, Понедельник, 04 Февраля, 2019 года
Հիմնը հայրենիքին իմաստնության միասնական նվիրաբերություն է

Հիմնը հայրենիքին իմաստնության միասնական նվիրաբերություն է


    

Ուզում եմ ունենալ այնպիսի օրհներգ, որը կհամապատասխանի մեր խաղաղասեր և հոգևոր լուրջ որակներ ունեցող ժողովրդի էությանը:

Տարիներ շարունակ քննարկվել է նոր հիմն ունենալու հարցը: Համոզված եմ, որ բազմաթիվ տաղանդավոր առաջարկներ են եղել: Սակայն հարցի բարդությունը կայանում է նրանում, որ հիմնը օրհներգություն է (акафист): Այն պետք է ողղված լինի մաքրամաքուր, բարձր ոլորտների և պետք է ունենա դրական, կառուցողական մեծ ուժ:

Խոսքի այդպիսի մեծ ուժի տիրապետում էր «Ամենայն հայոց բանաստեղծը»: Հարյուր տարի անց Հովհաննես Թումանյանի խոսքը այսօր ևս անգերազանցելի է, դեռ ավելին՝ այն կարող է հրաշալի դուռ բացել դեպի նոր կերտվելիք ապագան:

Եթե ամեն օր 24: 00-24: 05 ժամանակահատվածում, երբ երկու օրերի հերթափոխության ընթացքում առաջանում է փոփոխվող (անկայուն) էներգետիկ վիճակ, հնչեցվում է, և մի ամբողջ ժողովուրդ լսում և ներքին մասնակցություն է ունենում օրհներգի բովանդակությանը, ապա այն պետք է ունենա խիստ դրական, կառուցողական ուժ, և պաշտպանի ժողովրդին:

Հիմնը ոչ բանաստեղծություն է, ոչ էլ երաժշտություն: Օրհներգությունը (հիմնի իմաստը) առավել ևս պետք է այս երկուսի ներդաշնակ կառույցը լինի:

Տարիներ առաջ ստեղծվել է մի հիաշալի երգ, որի բառերը Հովհաննես Թումանյանինն են, երաժշտությունը՝ Ալեքսանդր Հարությունյանինը (Հայրենիքիս հետ): Չզատելով երաժշտությունն ու բառերը, որոշ փոքր փոփոխություններ անելով նրանց մեջ, կարող ենք ունենալ աստվածատուր հզոր օրհներգ:

Խնդրում եմ բոլոր հետաքրքրված անձանց ծանոթանալ կատարված աշխատանքին: Եթե կհամաձայնվեք ունենալ այսպիսի օրհներգ, տարածեք համացանցում, որպեսզի քննարկման հնարավորություն լինի:


    


    
    
    

Հիմնը հայրենիքին իմաստնության միասնական նվիրաբերություն է


    

Մեր լավագույն հայրենակիցները միջազգային ասպարեզներում հնչեցնում են այն: Այդ պահերին նրանք իրենց մեջ ամփոփում են ամբողջ ժողովրդին: Իսկ մեզանից յուրաքանչյուրը ապրում է հպարտության այն զգացումը, որ ինքը հայ է: Այս զգացողությունը հաստատ մեզ փոխանցվել է մեր նախնիներից: Այս միասնությունն է հայապահպանության իրական մնայուն արժեը: Հոգու խորքում մեզանից յուրաքանչյուրը փորձում է այն պահպանել և փոխանցել սերունդներին: Խնդրում եմ, Ձեր հոգու մասնակցությունը բերել նոր հիմն, նոր հիմնում նոր խոսքեր ունենալու նախաձեռնությանը:


    
    
    
    

Բոլոր ժամանակներում, բոլոր երկրներում ամենաթանկ բանը, որ կարող է լինել, ժողովուրդն է: Նա է հավաքական ուժը, որն իր մեջ ամփոփած ունի և՛ սերն առ Աստված, և՛ հայրենիքի ուժն ու զորությունը, և՛ ազատ ու անկախ լինելու բարոյական բաղձանքն ու տեսլականը:

Դա ենթադրում է, որ պետական օրհներգը պետք է գրվի առաջին հերթին ժողովրդի համար, ժողովրդի սրտից, աղոթք դառնա առ Աստված և համախմբի ամբողջ ժողովրդին: Եվ ընտրված օրհներգն էլ պետք է արժանանա համաժողովրդական հավանության: Այդպիսի օրհներգ գրողը պիտի մեծ սիրտ ունենա: Այնպիսի մի սիրտ, որը միշտ տրոփել է հայրենիքի ու ժողովրդի համար, սիրված է ժողովրդի կողմից ու պահվում է հայրենի հողում:
     Հովհաննես Թումանյանը ուներ «Անհայտին ու հեռվում» (Աստծուն և բազմաչափությանը) ուղղված հայացք:

Դա այսօրվա բարձրացվելիք հարց է:

Հովհաննես Թումանյանը տեսել և ճանաչել էր մեր ժողովրդի ամուր և անկոտրում ոգին. «Բայց հին ու նոր քո վերքերով կանգնած ես դու կենդանի»:

Դա մեր այսօրվա հարցն է:

Հովհաննես Թումանյանը տեսնում էր «սրտի խորքից» «Աստծո հետ» խոսելու անհրաժեշտությունը, նախքան ասելը այն, «որ պիտ ասես աշխարհին»:

Դա ևս այսօրվա բարձրացվելիք հարց է:

Եվ ամենակարևորը, Հովհաննես Թումանյանը տեսել էր ու հավատում էր, որ «պիտի գա հանուր կյանքի արշալույսը» ՝ «վառ հագած», «հազար-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած»:
     Դա ևս արդեն այսօր կերտվելիք ապագան է:

Ուզում եմ հավատալ, որ մենք ունենալու ենք այն հայրենիքը… «ուր ձգտում է մեր հոգին»:
     Սա է «հանդգնությանս» պատճառը, որ խնդրում եմ Ձեզ ուշադրության արժանացնել պետական օրհներգ դառնալու նաև այս տարբերակը: Եվ եթե քննարկելու արժանի համարեք, պատրաստ եմ համագործակցել:


    


    
    
     ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ՕՐՀՆԵՐԳԸ

Ըստ Հովհաննես Թումանյանի

«Հայրենիքիս հետ» բանաստեղծության


    

Հայրենիքիս հետ

Վաղուց, թեև իմ հայացքը Անհայտին է ու հեռվում,

Ու իմ սիրտը իմ մտքի հետ անհուններն է թափառում,

Բայց կարոտով ամեն անգամ, երբ դառնում եմ դեպի քեզ,

Թրթռում է սիրտս անվերջ քո հոգսերից փոքր ու մեծ:


    

Խռնվում են մտքիս հանդեպ բանակները անհամար,

Տրորել են քո երեսը, քո դաշտերը ծաղկավառ,

Բայց հին ու նոր քո վերքերով կանգնած ես դու կենդանի,

Կանգնած խոհուն, խորհրդավոր ճամփին նորի ու հնի:


    

Լույս բերելով սրտի խորքից խոսք ես խոսում Աստծու հետ

Ու հորհում ես խորին խորհուրդ՝ ինչպես փրկես չարից մեզ.

Խորհում ես դու էն մեծ խոսքը, որ պիտ ասես աշխարհին

Ու պիտ դառնաս են երկիրը, ուր ձգտում է մեր հոգին:

Հույսի՛ հայրենիք,

Լույսի՛ հայրենիք:

Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած,

Հազա՜ր-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած,

Զավակներդ, որ չեն պղծել իրենց շուրթերն անեծքով,

Պիտի կերտեն քո նոր կյանքը նոր գործերով, նոր խոսքով:


    

Իմ նո՜ր հայրենիք,

Հզո՜ր հայրենիք…


    


    
     Ի՞նչու որոշ փոփոխություններ անել


    

Հովհաննես Թումանյանը բանաստեղծությունը գրել է մեր հայրենիքի համար ծանր ժամանակաշրջանում (1915թ.): Ստեղ- ծագործությունը անխուսափելիորեն կրում է բանաստեղծի, որ- պես հայրենասեր մարդու, ապրումների ողջ գամման: Սակայն դժվար չէ նկատել, որ առաջինին զուգահեռ հառնում է երկրորդ գիծը՝ Թումանյանական ոգին, որը բառացիորեն ի վիճակի է տեսնել այդ ամենի միջով անցնող, վեր հառնող, դեռ ավելին՝ լուսապայծառ վիճակին հասնող ազգի գեղեցիկ ապագան: Այստեղ գործ ունենք զուգահեռ գնացող երկու հոսքի հետ: Այն միաժամանակ և բանաստեղծություն է, և օրհներգ: Այդ պատճառով արված փոփոխությունները չեն խանգարում, որ օրհներգի բառերի հեղինակը իրապես լինի Հովհաննես Թումանյանը:

Ցավոք սրտի, ավելի ամբողջական, հզոր օրհներգի համար աստ- վածատուր բառեր դժվար է գտնել:

Հետևաբար հարց է առաջանում. եթե օրհներգի համար վերցնել «Հայրենիքիս հետ» բանաստեղծությունը, ի՞նչու որոշ փոփոխություններ անել:

1. Արարատ լեռը սրբության խորհրդանիշ է մեզ համար: Սրբությունը արտաքին միջոցներով (առավել ևս կռվով) երբեք չի նվաճվել, երբեք չի դարձել որևէ մեկինը: Այն երբեմն մնացել է գերեվարված, խավարում մնացած: Սրբությունը ազատագրվում է գերությունից, վերադառնում, երբ տիրոջ հավակնություն ունեցողը ինքն է մաքրագործվում, սրբանում: Հետևաբար եթե բանաստեղծության մեջ Արարատ լեռը խորհրդանշել է բանաստեղծի անխախտ հավատը` ողբալի վիճակից դուրս գալու և «լուսապայծառ հոգիներով» մաքրագործվելու միջոցով կենսաժպիտ շողեր ունենալը, ժամանակից շուտ օրհներգում այն հիշատակելը կարող է անընդունելի լինել (սխալ հասկացվել), չնայած ցանկացած բանաստեղծության և մարդկանց հիշողության համար` ընդունելի:

Առաջին պարագան (հիմնը) ենթադրում է գործողություն (փաստացի սրբության վիճակ),

Երկրորդը (բանաստեղծություն)` հիշողություն, բաղձանք:

2. Հարյուր տարի անց Թումանյանը չի դադարել մեզ հետ լինել: Կարծում եմ, նրա բերած էներգիաները շարունակում են մեզ հետ ապրել, ինչու ոչ, նաև՝ կառուցողական լինել: Այդ պատճառով փորձ է արված հնարավորինս մեղմ, տրտմության տողերը փոխարինել կառուցողական նշանակություն ունեցող բառերով: Օր.՝ լույս բերելով սրտի խորքից, ոչ թե հառաչանքով: Այս որակը ևս պետք է հաստատագրվի մեզանում, որպեսզի գա «հանուր կյանքի արշալույսը վառ հագած, Հազա՜ր-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած»:

3. Ի՞նչ խնդիրներ պետք է լուծի օրհներգը և ի՞նչ պահանջների այն պետք է համապատասխանի: Յուաքանչյուր հոգի եզակիացված, անհատականացված է: Այն համընդհանուր տիեզերական ոգու մանրագույն մասնիկն է կրում իր մեջ (հյուլեն, մոնադը): Այն չի կարող ներկայացվել հոգնակիով, որովհետև մաքրամաքուր հոգին հոգնակիացված է միայն ամբողջականի, ընդհանրականի, Աստծո մեջ: Այստեղից ենթադրելի է, որ հիմնը կատարելիս ամեն անձի շուրթերից արտաբերվող «ես» -ը, «իմ» -ը նրա եսականության վկայակոչումը չեն, այլ այն ոգեղեն փոքրագույն միավորն է, որը վկայակոչում է ամբողջի լիենլիությունը ներկայում: Հետևաբար, եթե պահանջ դնենք, որ հիմնում բառերը հոգնակիով ներկայացվեն, դա կարող է հեռացնել ոգեղենությունը ներկայից, դրդել եսականության, վերադարձնել կոլեկտիվիզմը (այսինքն՝ ամբողջացում նյութի մեջ, ոչ թե ոգու): Օրհներգը սրտից դուրս եկող խոսք է (հոգով ասված խոսք): Հոգին (աստվածային ամենափոքր անբաժանելի մասը) խոսում է իր անունից, եզակիով, նա ամբողջանում է (դառնում է հոգնակի) միասնականի՝ Աստծո մեջ միայն: Հետևաբար որևէ ազգի համար հիմնի բառերը կարող են լինել եզակի թվով ասված բառեր, որովհետև նյութական ոլորտում այն կդրսևորվի եզակի, որպես սրտից դուրս եկող խոսք, իսկ էներգետիկ մակարդակում (եթե իր մեջ կրում է Աստծո լույսը՝ սուրբ ճշմարտությունը), կդրսևորվի որպես մեկ միասնական կամք: Կարելի է խմբակային երգելիս արտաբերել «իմ» , «ես» , իսկ էներգետիկ մակարդակում միտքը կդրսևորվի որպես կենդանի Աստծո խոսք (կունենա լուսավոր կառուցողական ուժ): Ասում են, ամեն ինչ նախ էներգետիկ մակարդակում է դրսևորվում: Ուրեմն հիմնի գերխնդիրը կատարված է:
     Իսկ որպես ժողովրդի հիմն պահանջ դնել, որ խոսքը հոգնակի պետք է լինի, վտանգում է օրհներգը դարձնել մոգական հմայախոսք, այսինքն ՝ դարձնել որոշակի մասսաների շահերին միտված գործիք: Այս առումով գուցե ժամանակն է վերանայել հիմնի համար առաջադրվող այն պայմանը, թե տեքստը պետք է հոգնակիով գրված լինի:
     Եթե եզակիով ասված «իմ» բառի համար մերժենք Թումանյանի խոսքը. «Վաղուց, թեև իմ հայացքը Անհայտին է...» (նա արդեն ժամանակի մեջ ապացուցել է, որ դա միայն իր հայացքը չէ), ի՞նչ ենք տալու ազգին որպես օրհներգի խոսք, և արդյո՞ք այն նախ համաժողովրդական քննարկման կդրվի Հայաստանում, և բարձրաձայն չի քննարկվի միայն շատ տարիներ անց, երբ արդեն հնարավոր չէ օպերատիվ ձևով շտկել խնդիրները (օրինակ՝ թե ինչպես է գրվել ներկայիս հիմնը, ինչու՞ զինանշանի վրա սմայլիկի դեմք կա նկարված):

Ի վերջո «հիմն» -ը հայրենիքին իմաստնության միասնական նվիրաբերություն է:


     https://www.youtube.com/watch?v=cfLPSkQjVdc
    
    

Նունե Կարապետյան

Հեռ. (099 36 45 20, 010 36 45 20)

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4157 | 0 | 0
Facebook