Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Հեղափոխության խնայողությունները՝ սա դեռ սկիզբն է

22:51, Среда, 30 Января, 2019 года
Հեղափոխության խնայողությունները՝ սա դեռ սկիզբն է
     Տեղեկատվական ակնհայտ գրոհի ներքո, արժե ժամանակ առ ժամանակ շեշտել դրական լուրերը, որպեսզի դրանք անուշադրության չմատնվեն։ Եվ ուրեմն, այսօրվա և երեկվա լրահոսից`
     Ցանկը կազմեց՝ Eduard Avetisyan-ը:
     1. Վարչապետի աշխատակազմից կրճատվել է 43 մեքենա։ Տարեկան կխնայվի 150-170մլն դրամ
     2. ԱԺ-ում կրճատվել է ծառայողական մեքենաներին տրամադրվող բենզինի չափաքանակը, որի արդյունքում կխնայվի շուրջ 35մլն դրամ։ Կկրճատվեն նաև բազմաթիվ ծառայողական մեքենաներ, որոնց արդյունքում գալիք խնայողությունները դեռևս հաշվարկվում են։
     3. Մենք չենք կարող քննարկել «տարածքներ՝ խաղաղության դիմաց» թեզը. վարչապետ
     4. Փակվել է ֆեյսբուքյան «Դուխով Հայաստան» էջը, որը վտանգավոր ապատեղեկատվություն էր տարածում
     5. Երևանում կկառուցվի Ինովացիայի և տեխնոլոգիաների պարկ՝ 6000 աշխատատեղերով
     6. Հայաստանի նոր կառավարությունը մտադիր է բացահայտել հանքարդյունաբերության ոլորտի ընկերությունների իրական սեփականատերերին
     7. «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի շուրջ 140 աշխատակիցների աշխատավարձերը 30 տոկոսով բարձրացան
     8. Մանկապարտեզներում աշխատավարձերը 20%-ով կբարձրանան
     9. Կադաստրի բոլոր աշխատակիցներն ամեն ամիս աշխատավարձի 25%-ի չափով խրախուսում են ստացել
     10. Եվրամիությունը դրական է վերաբերում Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացմանը
     11. Եվրամիությունը լրացուցիչ ֆինանսական օժանդակություն կտրամադրի Հայաստանին
     12. 2018-ի երրորդ եռամսյակում արտասահմանյան ներդրումները 50 %-ով աճել են 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ
     13. Խնայում ենք բնությունը, հանրային միջոցները, մեր աչքերը. վաչապետի աշխատակազմն անցնում է թվային թղթի
     14. Կապիտալ ներդրումները Հայաստանում անցած տարվա հունվար-սեպտեմբերին կտրուկ աճել են
     15. Ինժեներական լաբորատորիաներ կբացվեն Գեղարքունիքի մարզի բոլոր դպրոցներում
     16. Անգելա Մերկելը փետրվարի 1-ին, դաշնային կանցլերի նստավայրում զինվորական պատիվներով կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
     17. Երևանի բնակիչների գաղափարների իրականացման համար բյուջեից կտրամադրվի շուրջ 500 մլն դրամ:
    
     Լենա Նազարյանի ֆբ էջից
    
    
    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
3
Не нравится
0
3745 | 0 | 0
Facebook