Идет загрузка...
Сегодня:  Пятница, 19 Апреля, 2024 года

Статьи

ԵԿՄ-ն "Հայրենիքի պաշտպան" մեդալով պարգևատրեց 2016 թ.-ի ապրիլյան պատերազմի հերոսներին

18:35, Вторник, 29 Января, 2019 года
ԵԿՄ-ն "Հայրենիքի պաշտպան" մեդալով պարգևատրեց 2016 թ.-ի ապրիլյան պատերազմի հերոսներին

Հայը դարեր ի վեր ունեցել է աննկուն ոգի: Այն սերնդե սերունդ փոխանցվելով հայրական արյան ու դաստիարակության և մայրական կաթի միջոցով՝ հասել է մեր օրեր ու դեռ այն դարեր շարունակ շատ հերոսներ կծնի:

Երեկ՝ հունվարի 28-ին՝ հայոց բանակի 27 ամյակի առթիվ, Երկրապահ կամավորականների միության կողմից, «Հայրենիքի պաշտպան» մեդալով պարգևատրվեցին մեր քաջերից ապրիլյան պատերազմի մասնակիցներ՝ Շուլի Հակոբյանը, Ռազմիկ Գասպարյանը, Հրանտ Սարկիսովը, և Ժորա Աֆրիկյանը:

Քաջ հայորդիներ դուք չեք ուզում, որ ձեր արածը հերոսություն անվանենք, համեստորեն եք մոտենում ապրիլյան պատերազմում կատարած ձեր յուրաքանչյուր քայլին, այն որակելով իբրև ձեր պարտքը:

Այո՛, դուք ճի՛շտ եք, դա ձեր պա՛րտքն էր, բայց ի՞նչ ասել այն անձանց, ովքեր օգտվելով առիթից ու ոչինչ չարած, գետ մեկ ճնճղուկի կյանք էլ չփրկած՝ ամպագոռգոռ ճառեր են ասում, թե իրենք հերոսներ են: Մի՞թե նրանց պարտքն էլ չէր պաշտպանել հայրենի սահմանները:

Նրանց կողքին դուք իսկակա՛ն հերոսներ եք:

Մեր ազգը հերոսածին ազգ է: Ամեն մեկդ և ձեր ընկերները ևս, մահն ունենալով սեփական աչքի առաջ, արեցիք այն, ինչ այո՛, պարտավոր էիք:

Փա՛ռք ու պատիվ ձեզ, ձեր կատարած սխրագործությանը և անվախ ոգուն:

Ձեզանից յուրաքանչյուրին մաղթում եմ խաղաղ երկինք, առողջություն, ապագայի բարձունքներ, կյանքի բեղուն ուղի և անձնական անծայր երջանկություն: Թող ձեր ժպիտները միշտ բխեն ձեր հոգուց և զարդարեն ձեր տղամարդկային առնականությամբ տոկորված դեմքերը:

Ժպիտո՛վ ապրեք և նաև ապրեցրեք ձեր անմահ հերոս ընկերներին, բոլորին ու բոլորիս…

Մենք՝ բոլորս ձեր ժպիտների կարիքն ունենք:

Թույլ տվեք խոնարհվել և պատվի առնել ձեզանից յուրաքանչյուրի առաջ՝ ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ…


    

Միշտ ձեզ հետ, ձեր կողքին, «Հայրենյաց Պաշտպան Ազատամարտիկների Միավորում» ՀԿ-ի հոգեբան, «Քառօրյա պատերազմ» խմբի կանոնավորիչ, գրող, լրագրող, Հ.Ա.Բ. Ռ/Հ/Կ-ի մամլո խոսնակ՝ Մարինե Մանուկյան

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5750 | 0 | 0
Facebook