Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Շատ երկչոտ մկնիկը

11:15, Понедельник, 21 Января, 2019 года
Շատ երկչոտ մկնիկը

Մի շատ երկչոտ մկնիկի միշտ թվացել է, թե եթե ինքը դուրս գա իր բնից ու սկսի զբոսնել, կարող է բոլորին, հատկապես փղերին, երբ նրանց ոտների վրայով անցնի, ցավ պատճառել:

Երբ ի վերջո նա համարձակվել է բնից դուրս գալ, քայլել է մեծ զգուշությամբ, մեծ վարանումով է առաջ ընթացել, ուշադիր նայում է շուրջբոլորը, որպեսզի որևէ մեկին չանհանգստացնի: Նա այն աստիճան է զգուշացել որևէ մեկին անհանգստություն պատճառելուց, որ ցանկացել է անտեսանելի լինել:

Երբ ես ձեզ ասում եմ, թե այս մկնիկը շատ երկչոտ էր, պիտի նաև անպայման հավելեմ, որ այն նաև շատ եսակենտրոն արարած էր: «Եսակենտրոն» բառը մկների լեզվում նշանակում է ինքն իր վրա կենտրոնացած, միայն ինքն իր մասին մտահոգվող:

Մկների երկրի բոլոր բնակիչները լավ գիտեն, որ բոլոր երկչոտները հաճախ այն մկնիկներն են, որոնք այն աստիճան են իրենցով տարված, որ ամեն ինչ իրենց են վերագրում: Նրանք երևակայում են, թե հենց որ իրենք դուրս գան իրենց ծակուռից, հենց որ աշխարհին երևան, մնացած բոլորն անմիջապես կնկատեն, որ իրենք այդտեղ են: Սա պարադոքս է. երկչոտ մկնիկները մտածում են, թե ամեն ոք թողնելու է իր բան ու գործը, իր մտքերի ընթացքը և անմիջապես սկսելու է իր մասին մտածել, իր մասին կարծիք հայտնել:

Ուրեմն այս «երկչոտ», «ամաչկոտ» մկնիկները սկսում են ապրել ու դրսևորվել իրենց երևակայական աշխարհում, որում նրանք, ավա~ղ, կառուցում ու կազմակերպում են իրենց վարքի հիմնական մասը: «Եթե ես այսինչ բանն անեմ, հնարավոր է, որ ինձ համար ցավալի լինի: Եթե ես չանեմ, նրանք կմտածեն, թե եթե ես այդ չեմ անում, ուրեմն…»:

Նրանք այսպես անցնում են իրենց գոյության կողքով` չկարողանալով իրենց կարողություններն իրացնել ու լավագույն վիճակի հասնել, որովհետև նրանք ամբողջ կյանքում չափազանց շատ են մտահոգված լինում, թե ուրիշներն ինչ կմտածեն իրենց մասին: Ամաչկոտ, երկչոտ մկնիկներն ամբարտավան արարածներ են…

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
4827 | 0 | 0
Facebook