Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Ծիծաղը հոգու երաժշտությունն է. տարեց հավատացյալի դիպուկ պատասխանը

10:15, Понедельник, 14 Января, 2019 года
Ծիծաղը հոգու երաժշտությունն է. տարեց հավատացյալի դիպուկ պատասխանը

Ինքնաթիռում մի տարեց կին նստած է երիտասարդ գործարարի կողքին: Սնվելուց հետո կինը պայուսակից հանում է Աստվածաշունչն ու սկսում կարդալ: Կողքին նստած երիտասարդ գործարարը, ցանկանալով նրան ծաղրել, հարցնում է.

-Դուք իսկապե՞ս հավատում եք Աստվածաշնչում գրվածներին:

-Իհարկե', հավատո'ւմ եմ:

-Բայց, օրինակ, այն մարդը, որին հնոցն են նետում…

-Դանիելի մասի՞ն եք հարցնում:

-Այո', Դանիելի, - պատասխանում է երիտասարդը, - նա ինչպե՞ս է հնոցում ողջ մնացել:

-Չգիտեմ, բայց երբ դրախտում հայտնվեմ, նրան այդ մասին կհարցնեմ:

Երիտասարդն ասում է.

-Շա'տ լավ, բայց եթե Դանիելը ոչ թե դրախտում է, այլ` դժոխքո՞ւմ…

-Այդ դեպքում դուք ինքներդ կարող եք նրան հարցնել:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
3265 | 0 | 0
Facebook