Идет загрузка...
Сегодня:  Суббота, 20 Апреля, 2024 года

Статьи

Կարևորը

14:08, Среда, 09 Января, 2019 года
Կարևորը

-Ես շատ տխուր եմ, - ասում է ալիքներից մեկն օվկիանոսին, - մյուս ալիքներն այքա՜ն մեծ են, այնքա՛ն վեհաշուք, իսկ ես շատ փոքրիկ եմ ու աննշան:

Մեկ ուրիշ ալիք նրան պատասխանում է.

-Մի՛ տխրիր: Քո վիշտը ժամանակավոր է, և դրա պատճառն այն է, որ դու քո գոյությունը պայմանավորում ես երևույթականով ու չես ճանաչում քո իսկական բնությունը:

-Բայց մի՞թե ես ալիք չեմ:

-Ալիքն ընդամենը քո բնության ժամանակավոր ցուցադրությունն է: Իրականում դու ջուր ես:

Ասել կուզե՝ եթե դու հստակորեն հասկանաս, որ քո բնությունը ջուրն է, այլևս ուշադրություն չես դարձնի ալիքի քո ձևին, ու քո վիշտը կփարատվի:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
3505 | 0 | 0
Facebook