Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՄԵՐ ԲԱՆԱԿԻ (ԵՎ ՈՉ ՄԻԱՅՆ) ՇՈՒՐՋ

00:16, Вторник, 08 Января, 2019 года
ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՄԵՐ ԲԱՆԱԿԻ (ԵՎ ՈՉ ՄԻԱՅՆ) ՇՈՒՐՋ
     Նախապես ասեմ, հրաշալի գիտակցում եմ, որ ասելիքս շատ-շատերին դուր չի գալու, առաջացնելու է շատերի զայրույթն ու ցասումը, շատերն էլ ինձ մեղադրելու են մարդու ամենատարրական իրավունքները ոտնահարող առաջարկներ հեղինակելու մեջ: Ոստի բոլոր նրանց, ովքեր արձագանքելու են իմ հոդվածին, պարզապես խնդրում եմ մի պահ ազատվել բոլոր հույզերից և նոր ձեռքերը մեկնել համակարգչի ստեղնաշարին: Հին Սպարտայում ցանկացած ազատ քաղաքացու համար մեծագույն խայտառակություն էր բանակում ՉԾԱՌԱՅԵԼԸ: Հին Հռոմում ոչ մի տղամարդ քաղաքացիական նույնիսկ ցածր պաշտոն զբաղեցնելու իրավունք չուներ, եթե չէր ծառայել բանակում, քանզի պատերազմի ժամանակ բոլոր պաշտոնյաները բանակում պետք է ստանձնեին իրենց դիրքին համապատասխան պաշտոններ: Պատկերացրեք, թե ինչ կլիներ, եթե դրանք լինեին զինվորական գործից հեռու մարդիկ: Մենք ապրում ենք նշված պետություններից 2-2, 5 հազարամյակ հետո, բնականաբար նրանց նահապետական օրենքները կուրորեն կապկելը հարիր չէ մեզ, բայց արդյո՞ք պարտավոր չենք յուրացնել նրանց որոշ սկզբունքներ ու մոտեցումներ, առավել ևս որ դրանք արդեն կյանքի մեծ փորձաշրջան են անցել: Հեծանիվ չեմ հայտնագործի, եթե ասեմ, որ մեր շատ ծնողներ բարո-անբարո բազմաթիվ միջոցների են դիմում իրենց սիրասուն բալիկներին զինվորական ծառայությունից ազատելու համար, երևույթ, որն այսօր էլ շարունակվում է մի քիչ փոքրացված մասշտաբներով ու ավելի բարդ պայմաններում, բայց բոլոր դեպքերում շարունակվում է: Սրան վերջ տալու կամ գոնե նվազագույնին հասցնելու նպատակով ունեմ մի քանի առաջարկներ: Նախ՝ վերանայել այն հիվանդությունների և հաշմանդամության այն տեսակների ցուցակները, որոնց առկայության դեպքում 18-ամյա պատանին ազատվում է զինվորական պարտադիր ծառայությունից: Եթե անվասայլակին գամված մարդուն մենք ամեն գնով ձգտում ենք վերադարձնել հասարակություն որպես նրա լիարժեք անդամ, ապա ո՞վ ասաց, որ մի ձեռքից կամ ոտքից զրկված պատանու համար բանակում համապատասխան ծառայություն չի գտնվի: Թե՞բանակը հասարակության մաս չէ: Կրկնում եմ, միայն այնպիսի ծառայություն, որը համատեղելի կլինի տվյալ պատանու հիվանդությանը կամ ֆիզիկական թերությանը: Այնուհետև... իմ ծանոթներից մեկը ՙգրին-քարտ՚ էր շահել և իր երեք տղաներին տառացիորեն փախցրել ԱՄՆ: Այստեղ իմ առաջարկներն ավելի կոշտ են: 1-ին. առաջարկում եմ երկրից մեկնող նախազորակոչային տարիքի բոլոր քաղաքացիների համար սահմանել գրավի չափ, ընդ որում, բավականին բարձր, որը կզսպի երկրից իրենց բալիկներին փախցնելու շատերի ախորժակը: Այդ գրավին պետք է գումարվեն նաև այն դրամական միջոցները, որոնք պետությունը ծախսում է տվյալ պատանու (այստեղ արդեն նաև աղջկա) ուսման վրա: Ես զարմանում եմ, որ մինչ օրս պետությունը մատների արանքով է նայում, թե ինչպես է իր միջոցներով գիտելիքներ ստացած քաղաքացին մեկնում երկրից դրանք ուրիշին ծառայեցնելու համար և չի էլ մտածում փոխհատուցման մասին: Ի դեպ, հասկանալի պատճառներով նույնը պետք է պահանջել նաև բուհական անվճար կրթություն ստացածներից: Շատ լավ գիտեմ, որ ոմանք կասեն, թող պետությունը մեզ մեր ուզած աշխատանքով ապահովի, մենք էլ չգնանք: Համաձայն եմ, այդտեղ ճշմարտության շատ մեծ բաժին կա, բայց եկեք խոստովանենք, որ ավելի հաճախ այս փաստից օգտվում են մորթապաշները, քան նվիրյալները: Այլ առաջարկներ ևս ունեմ, բայց առայժմ սահմանափակվենք այսքանով: Ամենևին հակված չեմ պնդելու, թե հարցերի լավագույն ու արդարացի լուծումներն եմ առաջարկում: Սակայն ուրախ կլինեմ, եթե ասածներս հետաքրքրեն նյութին մոտ կանգնած մասնագետներին, և նրանք ավելի խելամիտ առաջարկներ անեն...
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2477 | 0 | 0
Facebook