Идет загрузка...
Сегодня:  Четверг, 25 Апреля, 2024 года

Статьи

ՄԻ ԽՈՍԵՔ։ ՄԻ ՔՆՆԱՐԿԵՔ։ ՁԵՐ ԳՈՐԾԻՆ ՄՆԱՑԵՔ

16:00, Вторник, 01 Января, 2019 года
ՄԻ ԽՈՍԵՔ։ ՄԻ ՔՆՆԱՐԿԵՔ։ ՁԵՐ ԳՈՐԾԻՆ ՄՆԱՑԵՔ

Խորհուրդս է՝ մի՛ քննարկեք հայ-ռուսական հարաբերությունները։ Սրտի եղածը լեզվի ծայրին մի հասցրեք։ Արթուն եղեք, և հատկապես այն գրությունները կարդալիս, որտեղ հոխորտացող կոչեր կան։ Չմանրամասնեմ։

Ինչո՞ւ չքննարկել հայ-ռուսական հարաբերությունները։ Այն պարզ պատճառով, որ ռուսական մայրաքաղաք մենք ուղարկել ենք մեր՝ երբևէ ունեցած լավագուն բանակցողին։ Թող նա իր գործն անի։ Մի պահանջեք ավեի մանրամասն հաշվետվություն։ Մի պահանջեք անհապաղ արդյունքներ։ Վստահեք Բանակցողին և գնացեք ձեր գործին։

Իսկ ո՞րն է մեր գործը։ Ամեն ընտանիքում, ամեն աշխատանքի տեղում, ամբողջ պետության մեջ պահպանել մեր բարոյական և մշակութային ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ։ Պահպանել մեր ներքին, որևէ ձեռքի անհասանելի ինքնիշխանությունը։ Եվ այդ դեպքում՝ մեր հաղթանակը անկասելի է լինելու։

Բարի Նոր Տարի մաղթեմ մեր երկրին։

ԼԵՎՈՆ ԴՌՆՈՅԱՆ
     29․12․2018թ․

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
11782 | 0 | 0
Facebook