Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

«Ռեստարտ»-ի ղեկավար Դավիթ Պետրոսյանը հեռացվել է բուհից

12:52, Пятница, 28 Декабря, 2018 года
«Ռեստարտ»-ի ղեկավար Դավիթ Պետրոսյանը հեռացվել է բուհից
    
     Բավականին հետաքրքիր պատմության մեջ է հայտնվել քաղակտիվիստ, հեղափոխության օրերին մեծ դերակատարում ունեցած, Քոչարյանի ասուլիսը տապալած «Ռեստարտ» ուսանողական շարժման ղեկավար Դավիթ Պետրոսյանը, որը սովորում էր ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում (որի ղեկավարն օրերս ցենտրիստական կուսակցություն ստեղծած Արթուր Ղազինյանն է՝ ԵՊՀ իրավաբանականի դեկանի որդին), ուր դասավանդում են արտասահմանից եկած բավականին թվով մասնագետներ:
     Այնքան ցածր են եղել Դավթի առաջադիմական արդյունքները, որ նույնիսկ իրեն չեն ցանկացել օգնել իր հայտնի կապերը։ ԿԳ նախարարությունը, որ քաղաքական դրդապատճառներով միշտ աջակցել է այս տղային, այս անգամ ձեռքերը լվացել է, քանզի իրենք նույնպես անակնկալի են եկել տղայի անգրագիտության արդյունքներից։
     Դավիթ Պետրոսյանն անցած շաբաթ հեռացվել է բուհից, ինչպես ասացին` դասերից բացակայության ու միջանկյալ քննություններում ծիծաղելի արդյունքներ տալու պատճառով: Հարազատ բուհը սակայն մեծահոգություն է դրսևորել և պաշտոնապես չի հրապարակել հեռացման բուն պատճառը։ Մեր հարցին ի պատասխան՝ ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանն ասաց. «Նա ոչ թե դուրս է մնացել, այլ դիմում է գրել ու դուրս եկել»: Դիմում գրելու պատճառը… «Ես չեմ կարող նշել. դա անձնական տվյալ է, ինքս նույնպես չեմ կարող ճշտել դա»:


     Digital News

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5628 | 0 | 0
Facebook