Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

Ֆինանսական աջակցություն սոցիալապես անապահով ընտանիքներին

12:46, Пятница, 28 Декабря, 2018 года
Ֆինանսական աջակցություն սոցիալապես անապահով ընտանիքներին
     Կոտայքի մարզպետի՝ 2018թվականի դեկտեմբերի 25-ի մի քանի որոշումների (Դրամական օգնություն տրամադրելու մասին) հիման վրա, ՀՀ Կոտայքի մարզպետարանի բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով նախատեսված ծախսերից սոցիալական աջակցության նպատակով մարզում «սուր լիմֆոբլաստային լեյկոզ» հիվանդություն ունեցող երեխաների ընտանիքներին տրամադրվել է ֆինանսական աջակցություն 300 000-500 000-ական դրամի չափով, իսկ Կոտայքի մարզից 2018 թվականին ՀՀ ԶՈՒ ծառայության ընթացքում մահացած երկու զինծառայողների ընտանիքների, որոնք սոցիալապես ծանր պայմաններում են ապրում, հատկացվել է ֆինանսական աջակցություն՝ 100.000-ական դրամի չափով:
     Նախատոնական հաճելի անակնկալ էր սպասվում նաև մարզի 4 սոցիալական աջակցության տարածքային գործակալություններում հաշվառված 5 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին, որոնք մարզպետարանի կողմից ևս ստացան ֆինանսական աջակցություն. ընդհանուր թվով` 91 ընտանիք: Բացի վերոնշյալ խմբերից, աջակցություն է տրամադրվել նաև մոտ 140 դիմումատուների, ովքեր ունեին ֆինանսական խնդիրներ:
     Տարեմուտին մարզպետարանն ընդհանուր առմամբ 9.160.000 դրամ հատկացրել է մարզի բնակիչներին՝ տոնական օրերին հնարավոր ֆինանսական խնդիրներից գոնե մի փոքր զերծ պահելու համարhttp:
    
    
     //kotayk.mtad.am/news/i:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5209 | 0 | 0
Facebook