Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

Քննչական կոմիտեն չճշտված տեղեկատվություն է տարածում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում անցնող ստուգումների վերաբերյալ

Ruben Grdzelyan
Автор:
Ruben Grdzelyan
09:34, Пятница, 28 Декабря, 2018 года
Քննչական կոմիտեն չճշտված տեղեկատվություն է տարածում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում անցնող ստուգումների վերաբերյալ

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանի մեկնաբանությունը ընկերությունում անցնող ստուգումների մասին ՀՀ Քննչական կոմիտեի հրապարակումների վերաբերյալ


    

Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեն պարբերաբար չճշտված տեղեկատվություն է տարածում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում անցնող ստուգումների վերաբերյալ: Քննչական մարմինների գործառույթների իրականացման տեսանկյունից նման գործողություններն անհասկանալի են: Նրանք միայն նեգատիվ զգացմունքային ֆոն են ձևավորում Հայաստանի հասարակության շրջանում և չեն կարող այլ խնդիրներ լուծել: Նման հրապարակումները թույլ են տալիս պնդել քննչական մարմինների կողմնակալության մասին: Ընդհանուր առմամբ գործընթացը չի նպաստում արդյունավետ համագործակցությանը:


    

Իհարկե, մենք չենք կարող բացառել Ընկերության գործունեությանը վերաբերվող որոշ դիտարկումներ: Սակայն քննության նման սկզբունքներն ոչ կոռեկտ են և ՀԿԵ-ի գործունեության կողմնակալ գնահատականների հիմք են հանդիսանում:

Ընկերությունում օգոստոսին սկսված ստուգումների անցկացման հիմք էր հանդիսացել այն, որ Հարավկովկասյան երկաթուղին, իբր, չի վճարել 20 հազ. դոլարի չափով հարկեր, այն պարագայում, որ այդ պահին հարկային հավելավճարների չափը ՀԿԵ-ի կողմից կազմում էր մոտ $1 մլն:


    

Երկաթուղու 10-ամյա աշխատանքի ընթացքում հարկային մարմինների կողմից ընկերությունում անցկացրած ստուգումների ընդհանուր տևողությունը կազմել է 3 տարի: 2018 թվականի արդյունքներով պետական բյուջե վճարվող հարկերի չափը գերազացելու է 4 մլրդ դրամ, այն դեպքում, երբ 2008 թվականին ծավալը կազմել էր մոտ 1, 6 մլրդ դրամ: Այսպիսով, 10 տարվա ընթացքում Հարավկովկասյան երկաթուղու տարեկան հարկային վճարներն աճել են ավելի քան 2, 5 անգամ:


    

Որոշ մեկնաբանները, գնահատելով ընկերության 10-ամյա գործունեությունը, նույնիսկ չեն բարեհաճում ծանոթանալ Հայաստանի կառավարության 2006 թվականի հոկտեմբերին ընդունված № 1497-Ն որոշմանը, որտեղ ասվում է, որ 2006 թվականի դրությամբ երկաթուղու կողմից չստացված ներդրումների ծավալը կազմում է $250 մլն: Միևնույն ժամանակ ՀԿԵ-ի աշխատանքի ընթացքում անվտանգության մակարդակը բնորոշող տրանսպորտային պատահարների թիվը երկաթուղում նվազել է 6 անգամ, էներգամատակարարման տեխնիկական միջոցների խափանումը՝ 4 անգամ, երկաթուղային ավտոմատիկայի տեխնիկական միջոցների խափանումը՝ 10 անգամ։ Գնացքների միջին արագությունը 25 կմ/ժ-ից ավելացել է մինչև 60 կմ/ժ, իսկ որոշ տեղամասերում՝ մինչև 100 կմ/ժ, վերակառուցվել է 8 խոշոր կայարանային համալիր, աշխատանքի արտադրողականությունը ավելացել է 46%, միջին աշխատավարձը՝ 75%, ներդրվել են մինչ այդ Հայաստանում չoգտագործվող նոր տեխնոլոգիաներ՝ օրինակ, Ռուսական երկաթուղիների չափորոշիչներով կատարվող ջերմաքարշերի և էլեկտրաքարշերի վերանորոգում:


    

Միջոցառումների համալիրը թույլ է տվել էականորեն կրճատել վթարային իրավիճակների թիվը: Այսպես, եթե 2008 թվականին, երբ ՀԿԵ-ն նոր էր սկսում իր աշխատանքը Հայաստանում, երկաթուղում գրանցվել էր կազմակերպված գնացքների գծերից դուրս գալու 151 դեպք (այդ թվում 4 մարդատար), ապա 2017 թվականին արձանագրվել է միայն 1 նման դեպք, այն էլ ոչ երկաթուղայինների մեղքով:

Աշխատանքներ են տարվում նաև շարժակազմի թարմացման ուղղությամբ: 2018 թվականին ընկերությունը գնել է երկու նոր էլեկտրագնացք՝ առաջինն արդեն շահագործվում է Երևան-Գյումրի երթուղում, իսկ երկրորդը հանձնվելու է 2019 թվականի սկզբին: Գնվել է նաև 40 նոր կիսավագոն. սա Հայաստանի երկաթուղիներում ամենապահանջվող վագոնների տեսակներից է:


    

Մեր ուշադրության կենտրոնում են ոչ միայն արտադրական գործընթացները, այլև սոցիալական ծրագրերը: 10 տարիների ընթացքում նման ծրագրերին ուղղվել է մոտ $700 հազ.: Առաջնորդվելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության սկզբունքներով՝ ընկերությունը պահպանում է աշխատողների կոլեկտիվը, այն դեպքում, երբ 2006 թվականին ընդունված նշված որոշման համաձայն 2011 թվականի դրությամբ աշխատողների թիվը պետք է զգալիորեն պակաս լիներ:


    

Գնահատելով Հարավկովկասյան երկաթուղու աշխատանքը ոչ հեշտ 2018 թվականին՝ կարող եմ ասել, որ այն մենք հաջող ենք ավարտում. բոլոր արտադրական ցուցանիչները գերակատավվել են, այս պահին քննարկվում է տարվա արդյունքներով աշխատողների պարգևատրման հարցը:

Источник: Lragir
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4747 | 0 | 0
Facebook