Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում թոքի վիրահատություն է կատարվել քաղաքացի Պիջոյան Վոլոդյային

17:21, Четверг, 27 Декабря, 2018 года
Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում թոքի վիրահատություն է կատարվել քաղաքացի Պիջոյան Վոլոդյային

Վերջերս Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում թոքի վիրահատություն է կատարվել քաղաքացի Պիջոյան Վոլոդյային։ Վիրահատությունն արժեցել է, մոտ 800 հազար դրամ, սակայն գումարը այդպես էլ չի վճարվել։ Բանն այն է, որ Պիջոյան Վոլոդյան ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մորական պապն է։ Բժիշկը, որը վիրահատել է նրան, այդ մասին չի իմացել և նրան տեղեկացրել է վիրահատության արժեքի մասին, ինչի համար և հիվանդանոցի ղեկավարությունից նկատողություն է ստացել․ «Չգիտե՞ք ով է, որ գումար եք ուզում», - ասել են բժշկին։ Ավելին՝ չի վճարվել նաև պալատի գումարը՝ 25 հազար դրամ։ Հիվանդանոցի մեր աղբյուրները տեղեկացնում են, որ տևական ժամանակ է անձնակազմի շրջանակներում խոսում են այս մասին շշուկներով, և բարձրաձայնել ոչ ոք չի համարձակվում․

Կապվեցինք Գրիգոր Լուսավորիչ ԲԿ տնօրեն Արման Հովակիմյանի հետ, նրա խոսքով՝ գումարները վճարվել են, սակայն, արի ու տես, որ նախարարի պապիկի համար արտոնյալ պայմաններ են գործել․180 հազար դրամ վճարել է ինքը, իսկ 139 հազար դրամ պետությունը․

«Ձեր ունեցած միակ ինֆորմացիան, որ ճշգրիտ էր, այն էր, որ այդ հիվանդը հանդիսացել է առողջապահության նախարարի պապը։ Ո՛չ գումարային առումով է ճշգրիտ, ո՛չ վճարման, ոչ էլ որ բժիշկը արժանացել է նկատողությունների, որ հանկարծ թիվ է հնչեցրել։ Ով որ Ձեզ ինֆորմացիա է տվել, շփոթում է ամեն ինչի հետ, որն արդեն անցած էտապ է։ Հիվանդը ընդունվել է հիվանդանոց, պլանավորվել է, որ ստացիոնար բուժում արվի առանց վիրահատության, խնդիրը եղել է թոքերի արյունախխումը։ Մեկ անգամ արյունախխման դեպքից հետո ևս որոշում է կայացվել, որ հնարավոր է դեղորայքներով բուժել՝ հաշվի առնելով հիվանդի տարիքը, վիճակը և այլն։ Եվ մի օր՝ գիշերը, շատ առատ արյունահոսություն է եղել, և առավոտյան բաժնի վարիչը որոշում է կայացրել կյանքի ցուցումներով գնալ վիրահատարան։

Հիվանդը վիրահատվել է, և վիրահատությունից հետո դուրս է գրվել։ Գումարները առանց որևէ ադմինիստրատիվ զեղչի հնարավորության օգտագործման ամբողջությամբ վճարվել է, ինչքան որ հասանելի է եղել վիրահատության, պալատի և մնացած ծառայությունների համար։ Վիրահատությունը եղել է պետության կողմից երաշխավորված արտոնյալ ախտորոշման մեջ։ Այսինքն՝ ներքին օրգաններից արյունահոսության հետ կապված նեղ մասնագիտացված բաժանմունքում կատարված վիրահատություն կամ ծառայություն։ Պետպատվեր չի եղել, արտոնյալ է եղել, համավճարի սկզբունքով, պետության կողմից մասը եղել է 139 հազար 400 դրամ, իսկ վճարովիի մասը եղել է 180 հազար դրամ։ Դա վճարված է, և համապատասխան դրամարկղի ՀԴՄ-ի կտրոններն ու գրանցումները կան։ Պալատի գումարը, որը եղել է վճարովի պալատ, և ամենաթանկարժեքը, ամբողջությամբ վճարված է՝ չհաշված այն օրերը, որի ընթացքում պապիկը միջանկյալ շրջանում 3-4 օր գտնվել է վերակենդանացման բաժանմունքում։

Վճարովի հիմունքներով վիրահատության գները այլ են, իսկ պետության կողմից երաշխավորված գներն՝ այլ, դա կիրառվում է բոլոր հիվանդանոցներում, դրանք թաքուն գներ չեն։ Վիրահատության այն գինը, որը վճարովի մեկ հիվանդանոցում կարող է լինել 400 հազար, մյուսում՝ 450 հազար դրամ, պետպատվերով հիվանդների համար պետության կողմից մենք կարող ենք ստանալ 107 հազար դրամ, և դա կարող են լինել անբողջական պետպատվերներ և մասնակի, երբ պետությունը մասնակի է հատուցում այդ գումարը, իսկ մյուս մասն էլ Digital Newsհիվանդատերն է վճարում։ Սա այդ դիագնոզն է եղել», - ասաց ԲԿ տնօրենը։


    
     Digital News

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5888 | 0 | 0
Facebook