Ուժային կառույցներում իրենց ծառայությունը մատուցող անձնակազմերի հանդեպ իմ մշտական ուշադրությունն ու հոգածությունն ընդգծելու նպատակով՝ այսօր այցելել եմ ԱԻՆ Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչություն: Իմ պաշտոնավարման ընթացքում այս կառույցի հետ ունեցել ենք արդյունավետ փոխգործակցություն, ինչը բարձր եմ գնահատում նաև հետագայում ոլորտը կատարելագործելուն ուղղված համատեղ քայլերի իրականացման փուլում:
Մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում ծանոթացա արտակարգ իրավիճակները վերահսկելու համար անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներին, որոնք տալիս են բավարար հնարավորություններ ընդհանուր պատկերը տեսնելու, վերլուծելու և գնահատելու համար:
Մասնագիտական բարձր պատրաստականության, ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների համար պատվոգրեր եմ հանձնել փրկարար ծառայության 14 աշխատակիցների:
Ռոմանոս Պետրոսյան