Դեկտեմբերի 21-ը Կապանի N13 հիմնական դպրոցի 6-9 դասարանների սովորողների համար յուրահատուկ օր էր՝ «Ամանորյա ուրախ դիմակահանդես», որն անցավ ուրախ և ջերմ մթնոլորտում: /Նախաձեռնող՝ ԴԱԿ Ռիմա Մկրտչյան/
Աշակերտները ներկայացրին իրենց դասարանական ողջույն-ելույթները: Միջոցառումը համեմված էր մաղթանքներով, խաղերով և հումորով: Ուրախ ու զվարճալի վիճակախաղ տեղի ունեցավ, ամփոփվեց ամանորյա թեմաներով ձեռքի աշխատանքների մրցույթը, որի համար սահմանվել էին մրցանակներ: Նվերների արժանացան «Լավագույն ձեռքի աշխատանք», «Յուրօրինակ դասարան», «Լավագույն պար» անվանակարգերի հաղթող աշակերտները:
Դպրոցի աշակերտներին իր Ամանորի բարեմաղթանքն ուղղեց տնօրեն Զավեն Ստեփանյանը. «Անցնող տարին ճանապարհում ենք աշխատանքային հաջողություններով, շուրջտարյա անընդմեջ գործունեության հուսադրող արդյունքներով, և ոտք ենք դնում հաջորդ տարի` ավելի լավ ակնկակիքներով ու սեփական ուժերի հանդեպ ակնհայտ վստահությամբ, համախմբելով մեր ջանքերն ու կարողությունները՝ ավելի լավ ապագայի համար»:
ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան