Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

Դաշնակցության 128-ամյակի միջոցառում` Թեհրանում

22:38, Воскресенье, 23 Декабря, 2018 года
Դաշնակցության 128-ամյակի միջոցառում` Թեհրանում

128-ամյա, սակայն երիտասարդ ավյունով իր ազգանվեր աշխատանքը շարունակող Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, թևակոխեց ևս մեկ ամյակ: Ամյակներ, որոնք շաղկապված են եղել ու կլինեն հայ ժողովրդի վերիվայրումներով լի պատմությամբ: Հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժումից ակունքավորված դաշնակցության 128-ամյակի հանդիսությունը նշանավորվեց դեկտ. 20-ին Հ.Մ.Ա.Կ.-ի կենտրոնատեղի «Կոմիտաս» սրահում: «Մշակ բանվոր» քայլերգով մեկնարկած միջոցառմանը կազմակերպիչ հանձնախմբի անունից ողջույնի խոսք ասաց Հայ Դատի հանձնախմբի նախագահ Իսիկ Իվնանեսյանը, ով հրավիրեց «Ալիք» հաստատության ներկայացուցիչ Սուրիկ Աբնուսյանին:

Սուրիկ Աբնուսյանը, իր ելույթը սկսեց ՀՅԴ անխոնջ գործիչ մտավորական հանգուցյալ Հրայր Մարուխյանի անմեռ հիշատակը մեծարելով, ում ծննդյան օրը համընկնում էր դեկտ. 20-ին: Նա ողջունելով Հայ Հեղափոխական Դաշնակցության 128-ամյակը, ընդգծեց, որ Դաշնակցությունը հանուն հայ ժողովրդի պայքարում էր նույնիսկ իր գոյությունից առաջ, քանզի այն հավաքականությունն էր բոլոր այն կազմակերպությունների ու խմբերի, որոնք առանձին-առանձին աշխատում էին հանուն մի նպատակի՝ ծառայել հայ ժողովրդին: Նա անդրադարձավ այն չորս հիմքերին, որոնց հիման վրա է կազմավորել Դաշնակցության գաղափարախոսությունը՝ ազգային, ժողովրդավարական, սոցիալիստական եւ հեղափոխական եւ ընդգծեց, որ Դաշնակցության գործունեությունը հիմնավորված է ազգին, ժողովրդին եւ եկեղեցուն ծառայելու վրա:

Տոնակատարության ելույթների որպես եզրափակիչ խոսք հրավիրվեց Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանը, ով ողջունելով Դաշնակցության 128-ամյակը, ընդգծեց. «Դաշնակցությունը ազգային եւ ընկերվարական կուսակցություն լինելով, իր գաղափարախոսությամբ որեւէ մեկ հասարակության մեջ իր ներկայությամբ բարիք է բերում, որովհետեւ որպես ազգային գաղափարախոսական կուսակցություն, ինքը իր ներքին, ազգային արժեքներով կլիցքավորվի ու կլիցքավորի: Իսկ միջազգային թատերաբեմի վրա, որպես ընկերվարական կուսակցություն, կարողանում է իր ժողովրդին լավագույն կերպով իր ծառայությունը եւ նպաստը բերել»: Թեմակալ առաջնորդը ընդգծեց. «Այս հանգամանքներով պատվանդանված քաղաքական կազմակերպությունը եւ կուսակցությունը, ըստ իս, որևե մեկ ընկերության եւ հասարակության եւ երկրի համար բարիք միայն կբերի: Մեր ազգային իրականության մեջ Դաշնակցությունը առանց չափազանցության միակ կուսակցությունը եղած է, որ հայրենիքին եւ ազգային արժեքներին ամեն օր իր կյանքը զոհած է»:

Հանդիսությանը ներկա էին նաեւ ՀՅԴ Բյուրոյի անդամ Վիգեն Բաղումյանը, Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը, Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հյուսիսային իրանահայության պատգամավոր դոկտ. Կարեն Խանլարյանը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ազգային ժողովի անդամ Թովմաս Թովմասյանը, Տ. Մեղրիկ եպս. Բարիքյանը, Թ. Հ. Թ. Պատգամավորական ժողովի, Թեմական խորհրդի, ազգային մարմինների ու միությունների ներկայացուցիչներ:

Միջոցառման ծրագրում ներառված էր նաեւ տեսաֆիլմի ցուցադրություն եւ ազգային ազատագրական պայքարը ներկայացնող պարային կատարումներ, որոնք զուգորդված էին ասմունքով: Պարային կատարումը ներկայացնում էր Հ.Մ.Ա.Կ-ի «Արարատ» պարախումբը, իսկ ասմունքը Այրինա Նորավյանը: Հանդիսությանը Նոր Ջուղայից հրավիրված երիտասարդ երգիչ-երգչուհի Վանա Շիրվանյանը եւ Հարմա Կարապետյանը, ովքեր ներկայացրին ազգային-հեղափոխական երգերի շարան:
    
     http://www.yerkir.am

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3036 | 0 | 0
Facebook