Идет загрузка...
Сегодня:  Пятница, 19 Апреля, 2024 года

Статьи

«Մասնագիտական կողմնորոշում» I կիսամյակի ամփոփում

Կապանի N13 հիմնական դպրոց
Пресс-секретарь:
Կապանի N13 հիմնական դպրոց
10:58, Пятница, 21 Декабря, 2018 года
«Մասնագիտական կողմնորոշում» I կիսամյակի ամփոփում
     19.12.2018թ և 21.12.2018թ. Կապանի N13 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Մասնագիտական կողմնորոշում» դասընթացի շրջանակում հանդիպում VIII և IX դասարանների աշակերտների հետ: /Դասընթացավարներ՝ Ժաննա Վարդանյան, Մերի Մովսիսյան/
     Դեռ վաղ տարիքից մարդու մոտ սկսվում է մասնագիտական կողմնորոշման փնտրտուքները, և գիտատեխնիկական շռնդալից առաջընթացը ստիպում է փոխել ավանդական պատկերացումները և առաջ է բերում ժամանակակից մասնագիտությունները։ Կարևորելով այս հիմնախնդիրը, աշակերտներն առաջարկեցին դիտել տեսաֆիլմ «Ամենապահանջված մասնագիտությունները» վերնագրով:
     Աշակերտներն եկան այն եզրակացության, որ մասնագիտություն ընտրելն ու մասնագետ դառնալը որոշակիություն են մտցնում մարդու ապագայի հարցում և սերտորեն կապված է աշխատաշուկայի հետ, ինչն էլ այս կամ այն մասնագիտության ընտրությունը դարձնում է առավել մոտիվացված և ցանկալի: Հանդիպման նպատակն էր՝ բացահայտել դպրոցի սաների մասնագիտական նախասիրությունները, ներկայացնել մասնագիտության ընտրության սկզբունքները, ինչպես նաև պատկերացում տալ աշխատանքային էթիկետի մասին։ Հանդիպումը բավականին նշանակալից ազդեցություն ունեցավ աշակերտների մասնագիտական կողմնորոշման վրա, ինչը իր հերթին ճիշտ ազդեցություն կունենա ապագա մասնագիտություն ընտրելու հարցում:
     Իսկ մեր աշխատանքների նպատակն է անձին տրամադրել համակարգված տեղեկատվություն աշխատաշուկայի առկա իրավիճակի և զարգացման միտումների, կրթական համակարգի ընձեռած հնարավորությունների, մասնագիտությունների, անձնային որակների և հակումների վերաբերյալ` նրան հնարավորություն ընձեռելով կայացնել գիտակցված և արդյունավետ որոշում:
     ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5435 | 0 | 0
Facebook