Идет загрузка...
Сегодня:  Четверг, 18 Апреля, 2024 года

Статьи

ՄԱՆՐԱՊԱՏՈՒՄՆԵՐ Երազանքը

12:30, Четверг, 20 Декабря, 2018 года
ՄԱՆՐԱՊԱՏՈՒՄՆԵՐ Երազանքը
    
    
    

Դեռ փոքր ժամանակից շատ էր ցանկանում, որ ինքն էլ լինի կովի նման, կովի բարի աչքերով, հեզ, հանգիստ, ծանրաքայլ ասես կշռադատված քայլերով,

…բարի՜, անվնա՜ս, այնքան համեղ կաթ տվող, կաթից՝ թթվասեր, կաթնաշոռ, կարագ, մածուն, պանիր…

…բայց հայր չուներ, ընտանիքն էլ մեծ էր՝ 8 հոգի և ստիպված դեռ վաղ մանկությունից անցավ գործի, շատ շուտ էլ՝ 16 տարեկանում ամուսնացավ, ծննդաբերեց 4 երեխա, բոլորին կերակրեց իր կաթով, մեծացրեց ու…մի քիչ չաղացա՜վ, ծերացա՜վ…

Ամուսինը սկսեց նրան անվանել կով:

Իրականացել էր մանկության երազանքը, բայց չգիտես ինչո՞ւ

թաքուն լաց էր լինում…

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3105 | 0 | 0
Facebook