Տարիներ առաջ Մոսկվայի ՝՝Շերեմետեվո՝՝ օդանավակայանում, որդեղ ուշ գիշերով սպասում էի իմ երկրորդ օդանավին՝ Շվեդիա թռնելու համար, տպավորիչ ծանոթություն ունեցա մի տղամարդու հետ, որը հավանաբար այլևս չեմ ունենա: Իմ երկրորդ ինքնաթիռին պետքա դեռ մի յոթ ժամ սպասեմ: Իսկը հարմար ականջ եմ հանդիանում հետս զրույցի բռնվել ցանկացող ու կյանքի որոշակի ժամանակահատված ամփոփել ցանկացող անձի համար:
Ցավոք մի քանի ժամվա ծանոթիս անունը այլևս չեմ հիշում:
Տարիքով տղամարդ էր, կլներ 52 տարեկանին մոտ, խարիզմատիկ դեմքով, ում դեմքին ժպիտ ասածը չէր սազում: Կան ըտենց հազվադեպ մարդիկ, որոնց դեմքին ժպիտը չի սազում: Ժպտալուց կարծես նման մարդկանց դեմքը աղավաղվի: Էդ դեմքով մարդը ինձ՝ կյանքի մեջ իրան առաջին ու վերջին անգամ տեսնող անծանոթիս, պատմեց, որ մի տաս տարիյա, ինչ Ամերիկայա գնացել ու Մայամիումա ապրում: Որ Հայաստանում բիզնեսներա ունեցել, որոնք ոնց որ շատերը, ինքն էլ կորցելա, ինչից հետո՝ Ռուսաստան, ընդեղից էլ՝ Ուկրաինա, ինչը նշանակումա հայ կանանց էդքան չսիրած՝ ռուս կնանիք: Պատմում էր, թե ոնցա մի ուկրաինուհու կպցրել՝ որպես ծանոթության պատրվակ կազմակերպելով իրա ծնունդի կեղծ քեֆը: Էդ ամեն ինչը ավարտվելա հղիությամբ ու աղջկա ծնունդով: Որպես ապացույց գրպանից հանեց իրա աղջկա նկարը: Էրեխու ու իրա դիմագծերի ընդհանրությունը կասկածելու տեղիք չտվեց: Սիրուհու նկարն էլ ցույց տվեց: Պատմածի նման՝ գեղեցկուհի էր: Դրանից հետո հայտարարեց, որ պատրաստվումա Հայաստան գնա աղջկա հետ ամուսնանալու նպատակով: Առանձնապես նշեց, որ պետքա ամուսնանա հե՛նց կույս ու իրանից 25 տարով ջահել գեղեցկուհի աղջկա հետ: Ասեց ընե՛նց վստահությամբ, որ հիմա, մի տեսակ չեմ կասկածում, որ ինքը իրա ուզած քսանհինգամյա կույս գեղեցկուհի հայ աղջկան ճարելա:
Փաստորեն, մարդկանց մեջ դեռ հավատ կա, որ քսանհինգամյա կույս աղջիկ հնարավորա գտնել Հայաստանում: Կույս, բայց ՝՝որդեղի՞ց կույս՝՝ հարցը բացա մնում...
Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Շվեդիա, Էնշոփինգ
15.12.2018