ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանից դեկտեմբերի 13-ին լրագրողները հետաքրքրվեցին` ինչպե՞ս է, որ դեկտեմբերի 9-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներն անհամեմատ շատ ձայներ են ստացել, քան նախորդ ընտրություններին: Հարությունյանը նշեց.
«Ես այդ համակարգում և համապատասխան օլիգարխների համատարած ընտրակաշառքի բաժանման պայմաններում նախորդ անգամ հավաքել էի 4000 ձայն, այս անգամ` 14 հազար: Դա շատ լավ գնահատական է իմ աշխատանքի, լրացուցիչ մոտիվացիա է` կրկնակի արդյունավետությամբ և կրկնակի ջանքով աշխատելու»:
Հարցին` 14 հազար ձայնը բավարա՞ր է խորհրդարանում խմբակցության ղեկավար դառնալու համար, Հարությունյանն արձագանքեց, որ նման սանդղակ նախատեսված չէ: «Այստեղ հավաքած ձայների քանակով առևտուր չի գնում», - ասաց նա:
ttps: //www.shantnews.am/news/view/