Идет загрузка...
Сегодня:  Среда, 24 Апреля, 2024 года

Статьи

Վայ այն պաշտոնյաներին, որոնք իմ հանձնարարականները չեն կատարել. էսօրվանից թող վեշերը հավաքեն. Փաշինյանը բարկացավ

14:36, Четверг, 13 Декабря, 2018 года
Վայ այն պաշտոնյաներին, որոնք իմ հանձնարարականները չեն կատարել. էսօրվանից թող վեշերը հավաքեն. Փաշինյանը բարկացավ

Վայ այն պաշտոնյաներին, որոնք իմ հանձնարարականները չեն կատարել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 13-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Մենք այսքան խոսել ենք, որ էս երկիրը կառավարվում է ԾԻԳ-իզմի, ՊՈԱԿ-իզմի տրամաբանությամբ, եւ ամեն անգամ, երբ բանը գալիս է հարցեր լուծելուն, պարզվում է՝ նորից պետք է քննարկենք: Ոչ մի բան նորից պետք է չքննարկենք: Էդ ի՞նչ է ԾԻԳ-ը: էդ պադավատներ են, ատկատներ են, կոռուպցիա է: Ամենամեծ օջախները կոռուպցիայի այդտեղ է: Գնացեք մտեք ցանկացած ոլորտ, հեսա հերթով կբացահայտվեն դրանք», -ասաց Փաշինյանը:

«Հերիք է, ամեն անգամ, երբ ասում են նախարարությունում աշխատողները կարողություններ չունեն, նախարարությունները ուրեմն լուծարենք: Ինչի՞ համար ենք պահում էս ամբողջ պետական կառավարման համակարգը ու բաժանել ենք պետական պաշտոնյաների սորտերի՝ առաջին սորտի, երկրորդ սորտի, երրորդ սորտի: Հետո ասում ենք՝ պետական ապարատի աշխատողների աշխատավարձերը բարձրացնենք: Ո՞նց բարձրացնեք, երբ կան պետական կառավարման համակարգեր, որտեղ մարդիկ ստանում են 10 անգամ բարձր աշխատավարձ: Իրենք ի՞նչ է, արտոնյալնե՞ր են», - ասաց նա՝ հավելելով, որ այս թեմայով կայացվել է քաղաքական որոշում, եւ հերթով կանդրադառնան ոլորտ առ ոլորտ:

Նիկոլ Փաշինյանը շեշտեց. «այն պաշտոնյաները, որ պարզվի հանձնարարականները չեն կատարել, էսօրվանից թող վեշերը հավաքեն, գնան իրանց գործին»
    
    
     https://news.am/arm/news

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1862 | 0 | 0
Facebook