Идет загрузка...
Сегодня:  Четверг, 25 Апреля, 2024 года

Статьи

Ո՞վ կհաղթի Time-ի «Տարվա մարդ» անվանակարգում

14:15, Четверг, 13 Декабря, 2018 года
Ո՞վ կհաղթի Time-ի «Տարվա մարդ» անվանակարգում
     NBC-ի "Today show"-ի շրջանակներում Time ամսագիրը հրապարակել է «Տարվա մարդ» անվանակարգի հավակնորդների կարճ ցուցակը:
     Հիշեցնենք, որ 1927 թ. ի վեր Time-ը՝ «Տարվա մարդ» անվանակարգի համար հաղթող է ընտրում այն մարդկանց, որոնք շատ մեծ, դրական կամ բացասական ազդեցություն են ունեցել աշխարհի վրա:
    
    

Այս տարի Time-ի կարճ ցուցակում ընդգրկվել են ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը: Նշենք, որ 2016 թ. Թրամփը ճանաչվեց «Տարվա մարդ»:
     Քաղաքական գործիչներից ցանկում ընդգրկվել են նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որը 2007 թ. ամսագրի կողմից ծանաչվել է «Տարվա մարդ», Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախագահ Ռոբերտ Մյուլլերը, Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջեինը:
     «Տարվա մարդ» անվանակարգի հավակնորդներից են նաև Թուրքիայում սպանված արաբ լրագրող Ջամալ Խաշոգին, 52-ամյա հոգեբանության պրոֆեսոր Քրիստին Բլեյզի Ֆորդը, ինչպես նաև "Black Panther" ֆիլմի ռեժիսոր Ռայան Կուգլերը և արքայազն Հարիի կինը՝ դերասանուհի Մեգան Մարքլը:

Բացի վերոնշված մարդկանցից այս տարի մրցանակի համար պայքարում են նաև զենքի հսկողությունը խստացնելու համար պայքարող "March for Our Lives" շարժման ակտիվիստներն ու մի քանի գաղթական ընտանիք:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
3
Не нравится
0
3531 | 0 | 0
Facebook