Идет загрузка...
Сегодня:  Четверг, 18 Апреля, 2024 года

Статьи

Հեղափոխությունը հասավ Արցախ․ աշխատանքից ազատվել է ՊԲ հրամանատարը

08:08, Четверг, 13 Декабря, 2018 года
Հեղափոխությունը հասավ Արցախ․ աշխատանքից ազատվել է ՊԲ հրամանատարը

Արդեն գրեթե պաշտոնապես հաստատված է այն փաստը, որ աշխատանքից ազատվել է Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը։ Նրա փոխարեն կնշանակվի Կարեն Աբրահամյանը՝ բանակի գլխավոր շտաբի պետը։ Խոսակցություններ կան, որ իրենց պաշտոններին հրաժեշտ կտան նաև ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը և նախագահի խորհրդական Արշավիր Ղարամյանը։


    

Առաջին տպավորությամբ՝ սրանք Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ուղղակի արձագանքներն են։ Ավարտված ընտրությունների հիմնական առանձնահատկություններից մեկն այն էր, որ դրանց ընթացքում ուղղակի առճակատում տեղի ունեցավ Հայաստանի կառավարող թիմի ու ԼՂՀ իշխանության որոշակի շրջանակների միջև։ Այդպիսի երևույթ Հայաստանում տեղի է ունեցել 1998-99թթ., ինչն ավարտվել էր, այսպես կոչված, ղարաբաղյան կլանի կողմից Հայաստանի իշխանության «օկուպացիայով» ։ Հիմա կարծես ականատեսն ենք լինում միանգամայն հակառակ գործընթացի, երբ Հայաստանի իշխանությունը որոշել է Արցախի ուժային մարմինները «մաքրել» այն կադրերից, ովքեր որոշակի առնչություններ ունեն հին համակարգի, Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանությունների հետ։ Համենայնդեպս, թիրախում են հայտնվել բոլոր այն գեներալները, ովքեր խիստ ձևով հակադարձել էին քարոզարշավի ժամանակ Սասուն Միքայելյանի հնչեցրած ոչ այնքան հաջող հայտարարությանը։

Այն, ինչ հիմա տեղի է ունենում Արցախում՝ հակված ենք դիտարկել հենց հեղափոխության հետևանքների, Հայաստանում նոր համակարգի ձևավորման համատեքստում։ Այլ խոսքով՝ կադրային փոփոխությունները դիտարկվում են ոչ թե կարգավորման գործընթացում սպասվելիք ինչ-որ զարգացումների, այլ ներքաղաքական միտումների համատեքստում։

Արցախում տեղի ունեցող իրադարձությունների թերևս հիմնական ինտրիգն այն է, թե արդյո՞ք զարգացումները կսահմանափակվեն միայն ուժայինների նկատմամբ Երևանի տոտալ վերահսկողության սահմանմամբ, թե՞ գործընթացները կհանգեցնեն նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի վաղաժամկետ հրաժարականին։

Մինչև տակավին վերջերս Նիկոլ Փաշինյանը կտրուկ դեմ էր արտահայտվել Արցախում արտահերթ զարգացումներին՝ նպատակահարմար համարելով, որ բոլոր խնդիրները հանգուցալուծվեն 2020-ի հերթական ընտրություններում։ Սակայն կադրային այս փոփոխություններից հետո Բակո Սահակյանը հայտնվում է գեներալի դերում, որը կորցրել է իր բանակը ու միանգամայն տրամաբանական է համարվում նրա պաշտոնանկությունը, մանավանդ Ստեփանակերտի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ սրվել են նաև Սահակյանի ու նրա խորհրդական Արայիկ Հարությունյանի հարաբերությունները։ Արայիկ Հարությունյանը, որը վերահսկում է ԼՂՀ խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը, մտերիմ հարաբերություններ ունի Հայաստանի հեղափոխական թիմի հետ ու թերևս կարծում է, որ եկել է իր աստեղային ժամը։

Մյուս կողմից՝ Արցախում կադրային փոփոխությունները տեղի են ունենում Հայաստանում խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո, որոնց արդյունքներով խորհրդարանից դուրս մնաց Սերժ Սարգսյանի թիմը։ Բացի այդ՝ ընտրությունների նախօրեին կալանավորվել է Ռոբերտ Քոչարյանը, ով ևս ստվերային ազդեցություն ունի Արցախի իշախանության որոշակի շրջանակների վրա։ Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը մտավախություններ ունի, որ Արցախի իշխանության վերնախավում հասունանում էր խռովություն, թե՞ կադրային փոփոխությունները տեղի են ունենում, այսպես կոչված, պրոֆիլակտիկ միջոցառումների շրջանակում։ Դժվար է միանշանակ պատասխաններ տալ այս հարցերին։

Ակնհայտ է նաև, որ Արցախում տեղի ունեցող փոփոխություններն ավելի լայն համատեքստում հետևանքներ են առաջացնելու, որովհետև Հայաստանում, անշուշտ, կգտնվեն մարդիկ, ովքեր, Դավիթ Շահնազարյանի օրինակով, դավադրական տեսություններ կզարգացնեն ու կհայտարարեն, թե Նիկոլ Փաշինյանը մտադրվել է «հանձնել» Արցախը։ Իհարկե, Շահնազարյանն ու մյուսները որևէ փաստական ապացույց չեն բերում, սակայն մեծ խանդավառությամբ «կրակ» են լցնելու «յուղի» վրա։ Իհարկե, բնավ չենք ցանկանա իրադարձությունների էսկալացիա, սակայն ամենևին չենք բացառում, որ իրավիճակը չավարտվի պաշտոնանկություններով ու հանգուցալուծվի նաև ձերբակալություններով՝ Հայաստանում և Արցախում։

Դարձյալ կրկնենք բազմիցս մեր արտահայտած կարծիքը, որ սկզբունքորեն անթույլատրելի են հեղափոխական ցնցումներն Արցախում։ Հայաստանի իշխանությունը սկզբունքորեն պետք է ձեռնպահ մնա Արցախի իշխանությունն «օկուպացնելու» գայթակղությունից՝ շեշտը դնելով երկու հայկական հանրապետությունների քաղաքական ու տնտեսական համակարգերի ներդաշնակությունն ապահովելու վրա։ Ներքաղաքական ոչ մի խնդիր չարժե, որպեսզի կասկածի տակ դրվի Արցախի սուբյեկտությունը, ինչը անխուսափելիորեն ունենալու է իր բացասական հետևանքները նաև կարգավորման գործընթացում՝ վերջնականապես անկարելի դարձնելով Ստեփանակերտի՝ առանց այն էլ գրեթե անիրական վերադարձը բանակցային գործընթաց

Источник: 1in.am
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
4315 | 0 | 0
Facebook