Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

ԲՀԿ-ի ռեյտինգայինները վերահաշվարկ են պահանջում

18:48, Среда, 12 Декабря, 2018 года
ԲՀԿ-ի ռեյտինգայինները վերահաշվարկ են պահանջում
     Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող վարկանիշային ընտրակարգով առաջադրված պատգամավորի որոշ թեկնածուներ վիճարկում են ընտրությունների արդյունքները: Իրենց հավաքած ձայների քանակն արժանահավատ չեն համարել, կասկածի տակ են առել ԲՀԿ-ից առաջադրված մի քանի վարկանիշային թեկնածուներ: Նրանցից են նաեւ Վահե Էնֆիաջյանն ու Միքայել Մելքումյանը: Էնֆիաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր՝ «Մի շարք տեղամասերում պահանջել եմ վերահաշվարկ իրականացնել, եւ արդեն 9/12 տեղամասում քվեաթերթիկների պարկը բացելուց եւ վերահաշվարկի արդյունքում ստացածս ձայները 6-ով ավելացել են։ Օրենքով սահմանված կարգով գործընթացը զարգանում է» ։ Aravot.am-ը ԲՀԿ-ից փորձեց պարզաբանումներ ստանալ, թե ի՞նչ է պարզվել վերահաշվարկի ընթացքում, ինչ արդյունքներ են գրանցել, եւ իրենց քվեներն, որ թեկնածուի օգտին են «գնացել» եւ այլն: Սակայն, Էնֆիաջյանը հորդորեց դիմել մամուլի խոսնակին, որն այդպես էլ ողջ օրվա ընթացքում մեր զանգերին չպատասխանեց: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից էլ մի քանի թեկնածուներ էլ դիմել են ԿԸՀ, վիճարկել են ընտրության արդյունքները: Այս կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Կենտրոն, Շենգավիթ վարչական շրջաններում, Գեղարքունքի, Լոռու եւ Արմավիրի մարզերում վարկանիշային թեկնածուներ վիճարկել են ընտրության արդյունքները: «Վերահաշվարկն ավարտվել է, արդյունքում, ընդհանուր առմամբ, տվյալները պահպանված են եղել: Ըստ էության ոչինչ չի փոխվել, նույն արդյունքներն են», -ասաց Դավիթ Խաժակյանը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովից մեր հարցմանն ի պատասխան, տեղեկացրեցին՝ վերահաշվարկի կամ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու վերջնաժամկետը երեկ էր. «Եվ այս սահմանված ժամկետում թիվ 8, թիվ 9, թիվ 16, թիվ 21, թիվ 23, թիվ 34, թիվ 35, թիվ 38 տարածքային ընտրական հանձնաժողովներ են ներկայացվել տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի 13 դիմում, որոնցից 12-ը ներկայացվել էին կուսակցությունների, դաշինքների վստահված անձանց, մեկը թեկնածուի կողմից»: ԿԸՀ-ի տեղեկացմամբ՝ տարածքային ընտրական հանձնաժողովները նաեւ սեփական նախաձեռնությամբ են անցկացնում վերահաշվարկի աշխատանքներ. «Երբ կավարտվեն աշխատանքները, առավել մանրամասն տեղեկատվություն կհրապարակենք»:
    
     https://www.aravot.am/
    
    
    
    
    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2392 | 0 | 0
Facebook