ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներով վերահաստատվեց, որ մենք բոլորս դեռ ապրիլ-մայիս ամիսներին գիտակցաբար ընտրել ենք մեր ներկան և դրանով իսկ կանխորոշել մեր ապագան: Մենք գիտեինք, թե ուր ենք գնում, և կարևորը․ գնում էինք ոչ թե «ընդդեմ», այլ «հանուն»:
«Իմ Քայլը» դաշինքը հպարտ է՝ ունենալու ձեր անվերապահ աջակցությունը՝ երկիրը վերակառուցելու և նոր որակի պետություն կառուցելու իր նախաձեռնության մեջ։
Ըստ այդմ, շնորհակալությունս եմ հայտնում այն 1․262․164 ՀՀ քաղաքացիներին, ովքեր իրացրեցին իրենց քաղաքացիական պարտքն այս ընտրություններին, և մասնավորապես՝ այն 884․456 քաղաքացիներին, ովքեր իրենց քվեն տվեցին «Իմ Քայլը» դաշինքին։
Ի մասնավորի, շնորհակալ եմ Կոտայքի այն 79․254 արժանապատիվ քաղաքացիներին, ովքեր մեզ վստահեցին իրենց քվեն, և առանձնահատուկ ցանկանում եմ մատնանշել այն 20․934 Քաղաքացիներին, ովքեր անձնավորված քվեարկեցին իմ օգտին՝ ռեյտինգային ընտրակարգով։
Հարգելինե՛րս,
Իմ օգտին քվեարկած ուրաքանչյուր քվեաթերթիկով Դուք ինձ եք փոխանցել խորքային բարեփոխումների «մանդատը»: Շնորհակալ եմ ու պարտավորված՝ արդարացնելու բոլորիդ սպասումներն ու օբյեկտիվ ակնկալիքները, որպես ժողովրդի լիակատար սերն ու վստահությունը վայելող իշխանության ներկայացուցիչ:
Շարունակելով գործել այս տեմպով և նույն նվիրումով՝ մենք ամենակարճ ժամանակաշրջանում անկասկած ունենալու ենք․
Ռոմանոս Պետրոսյան