Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Խորհրդարան` առանց ընդդիմության. ТАСС-ի անդրադարձը

18:25, Понедельник, 10 Декабря, 2018 года
Խորհրդարան` առանց ընդդիմության. ТАСС-ի անդրադարձը

ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները սպասելի էին, սակայն` մտահոգիչ. գրում է ռուսական ТАСС գործակալության կայքը:

Նշվում է, որ փորձագետները կանխատեսել էին, որ «Իմ քայլը» դաշինքը կստանա ձայների 70 տոկոսը, սակայն մնացածում սխալվեցին: Ընտրությունների անակնկալը, ըստ կայքի, դարձավ այն, որ նախկինում իշխող ՀՀԿ-ն չանցավ խորհրդարան, մինչդեռ միայն այդ կուսակցությունը կարող էր իրական ընդդիմություն դառնալ:

Ըստ ТАСС-ի` նոր խորհրդարանի խնդիրը ոչ միայն ընդդիմության բացակայությունն է, այլև` ծրագրերի: «Փաշինյանը պարբերաբար ասում է, որ տանում է երկիրը դեպի դեմոկրատիա և բարգավաճում, սակայն չի ասում` ինչպես է դա անելու», - գրում է կայքը:

Չկան նաև կանխատեսումներ: «Փորձագետները տարակարծիք են այն հարցում, թե ինչ կանի այժմ Նիկոլ Փաշինյանը», - գրում է կայքը:
    
    
     https://www.yerkir.am/news/view

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1860 | 0 | 0
Facebook