Идет загрузка...
Сегодня:  Суббота, 20 Апреля, 2024 года

Статьи

ՄԱՔՍԻՄԱԼ ԿՈՒՌԱԺ, ՄՈՒՆՆԱԹ ՈՒ` ԹԱՐԱԽԱՀԵԳՆԱՆՔ

03:15, Воскресенье, 09 Декабря, 2018 года
ՄԱՔՍԻՄԱԼ ԿՈՒՌԱԺ, ՄՈՒՆՆԱԹ ՈՒ` ԹԱՐԱԽԱՀԵԳՆԱՆՔ

Սույն տեսակը մշտապես դժգոհ, ծռմռված, աղավաղված դեմք ունի: Ավտոմեքենային մոտենումա կուռաժով` ճոճվելով, դեմքին լրացուցիչ հաղորդումա մաքսիմալ հեգնանքաթարախային արտահայտություն, իսկ ընթացքի մեջ գտնվելուց ավտոմեքենան վարումա սպեցիֆիկ` սեփական թրաշոտ դեմքի արտահայտությանը խիստ համապատասխան կանոններով: Ասենք, կարա քշի առաջին գծով ու ճանապարհ ուզելու սիգնալ տա, իսկ երրորդ գծով երթևեկելուց "խուլա" - չկա մեկը, ով իրան պտի աբգոն անի: Նման փորձեր անողների պատճառով դեմքի հեգնական տեսքը արագորեն փոխակերպվում, հիստերիկության աստիճան աղճատվումա, ընենց, որ "հարազատ" հարևանը անգամ չի ճանաչի (երրորդ գիծ ուզողի պատճառով. ջղայնացրել են տղուն):

Մեքենայից իջնումա քշտած թևերով, որ ձեռին կապված թանգանոց ժամը էրևա ու նորից ճոճվելով, սեթևեթող կուռաժով շարժվումա խանութ, որ 2 տուփ բարակոտ սիգարետ առնի: Սույն տեսակը մեծագույն կամային ճիգերով փորձումա թարախազուրկ բարև հղել կասիռշային ու ստանումա տաս հազարնոցով իրա էրկու տուփը, որ քշելուց 80 կմ/ժ արագությամբ սլացող ավտոմեքենայի պատուհանից դուրս կտցնի քաշած սիգարետիկի մոխիրը: Չէ, դեմքի արտաայտությունը մնումա նույնը: Եթե սալոնում ընգերն էլա կողքին նստած, ապա համապատասխան վարքը դրսևորումա նաև ընգերը` ախպերուԹունը: Ըտեղ արդեն մրցակցության ու պատվի հարցա գնում. ով ավել կուռաժահեգնաթարախային արտահայտություն կտա դեմքին` գումարած բերանը ծռելով մի ինչ որ բան պատմելը: Մի խոսքով, խիստ վանող ու տհաճ տեսակա:
     Բայց հանուն ինչի...
    
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Երևան
    
    
     13.11.2018

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3205 | 0 | 0
Facebook