Идет загрузка...
Сегодня:  Суббота, 20 Апреля, 2024 года

Статьи

Գեղարքունիքում հարգեցին Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը

13:03, Пятница, 07 Декабря, 2018 года
Գեղարքունիքում հարգեցին Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը

ղարքունիքում հարգեցին Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի քաղաքապետարանի, կրթամշակութային հաստատությունների աշխատակիցները եւ անհատ քաղաքացիներ Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում ծաղկեպսակներ եւ ծաղիկներ խոնարհեցին 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերի հուշաքարին: Ծաղկեդրումից հետո հարգանքի տուրք մատուցող քաղաքացիները Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցին հոգեհանգստյան կարգին, որը մատուցվեց ձեռամբ Գեղարքունյաց թեմի հոգեւոր հովիվ Տեր Գնել քահանա Մարտիրոսյանի: «Երեսուն տարի առաջ այս օրը Հայաստանի հյուսիսային հատվածում կատարվեց աննկարագրելի բնական աղետը՝ մեզնից խլելով տասնյակ հազարավոր թանկագին կյանքեր, հողին հավասարեցնելով ու ավերակույտերի վերածելով մեր բազմաթիվ բնակավայրերը: Մենք այսօր բարձրացնում ենք աղոթք առ Աստված, մեր աղոթքի ձայնը միացնում Հայաստանյաց ու Սփյուռքի եկեղեցիներում հնչող աղոթքներին ու խնդրում, որ Տերը մեզ տա ուժ ու կորով՝ հայրենյաց աշխարհը միշտ նորոգ ու կանգուն պահելու, Մեծ երկրաշարժից մնացած վերքերն ամոքելու համար: Որպես հայ քրիստոնյաներ՝ մենք տոկացել ենք շատ փորձությունների առջեւ, սակայն խնդրում ենք Աստծուց, որ իր բարեխնամ ձեռքով կանխի նման ահավոր աղետները, որպեսզի մենք այլես նման ծանրագույն ողբերգություններ ապրելու դառնությունն այլեւս չկրենք», -խոսք հնչեցրեց Տեր Գնել քահանա Մարտիրոսյանը:
     Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը ծաղկեդրումով, մոմավառությամբ, այլ բնույթի միջոցառումներով հարգեցին նաեւ Գեղարքունիքի մարզի քաղաքային եւ գյուղական մի շարք բնակավայրերում, կրթամշակութային հաստատություններում, Գեղարքունյաց թեմի գործող եկեղեցիներում:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1863 | 0 | 0
Facebook